AM | RU
USD
EUR
RUB

Եթե կա թալանված բան, ապա դատեք կոնկրետ մարդուն, այս ինչ տոնայնությունն է. Հրանտ Բագրատյան

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, Trert.am: Սա ինչ երկիր է, որ ես ներդնեմ, անընդհատ ասֆալտին խփել, պատին խփել, անհիմն մարդկանց ձերբակալել, մարդկանց չեն էլ ասում՝ ինչու են ձերբակալել, այս հարցերը պետք է լուծել: Այս մասին այսօր «Պրեսինգ» հաղորդաշարին ասաց ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով ներդրումներին: Նա նշեց, որ Հայաստանում ներդրում չէր անի, և այս երկրում նույնիսկ որոշված չէ ինչ է ներդրումը:

«Կա թալանված բան, կոնկրետ մարդուն դատեք, այս ինչ տոնայնությունն է, մարդ կա կյանքը, առողջություն է դրել, մարդ կա, եթե չլիներ կառավարության էդ շենքում, այսօր Հայաստանը չէր լինելու: Ես սկզբում ուզում էի օգնել Փաշինյանի կառավարությանը, ես Փաշինյանին լավ եմ ճանաչում, մտածում էի, որ կարող ուզենան երկրում լավ բան անել, բայց չէ, այդպիսի բան չկա»,- ասաց նա: Նախկին վարչապետն ասաց, որ այս երկու տարվա մեջ չի կարող մի հարց ասել, որ ներդրողի համար լուծել են:

«Թող Սերժ Թանկյանը գա ներդրում անի և այստեղ երկու օր ապրի: Ի դեպ, նա շատ հետաքրքիր, օրիգինալ տղա է, ես հիշում եմ, որ 2015թ. եկել, նախագահական ընտրություններին Րաֆֆի Հովհաննիսյանին էր պաշտպանում: Սրանք կիսասորոսական մոտեցումներ ունեցող մարդիկ են»,- ասաց նա:

Տնտեսագետն ասաց, որ Հայաստանը ներդրում արտահանող երկիր է, Հայաստանը ֆինանսավորող երկիր է: «Պարզապես, իրականում փորձ է արվում դեմագոգիկ արժեքները մատուցել, որպես իրականություն»,-հավելեց նա:

Անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ներդրումների հետ կապելու փորձերին՝ Հրանտ Բագրատյանն ասաց, որ Սահմանադրական դատարանը, Հրայր Թովմասյանը կապ չունեն ներդրումների հետ, քանի որ ներդրողի համար կապ չունի, թե ով է Սահմանադրական դատարանի նախագահը:

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին՝ Հրանտ Բագրատյանն ասաց, որ գյուղատնտեսության նախարարություն չկա և ոլորտը բարձիթողի վիճակում է: «Գյուղատնտեսության նախարարությունը փակելով՝ կառավարության մտքինն այն էր, որ գյուղատնտեսությամբ զբաղվող չկա, գնացեք ոնց կուզեք յոլա գնացեք: Իրենք երեք տոկոս անկում են ցույց տվել անցած տարի, հնարավոր է անկումը շատ ավելի շատ է»,-ասաց նա:

Ըստ նրա՝ մասնավոր հատվածի մեծ մասի աշխատավարձը հիսուն տոկոսից ավելի իջեցրել են, և հատկապես, էլիտայի և նախարարների աշխատավարձն է աճել: Խոսելով պետական կառավարման համակարգի աշխատողների պարգևավճարիների մասին՝ Հրանտ Բագրատյանը նշեց, թե ինչ տարբերություն կաշառք ես վերցնում, թե՞ պարգևավճար:

Նա ասաց, որ երբ մարդուն 15 ամսվա պարգևավճար են տալիս, սա ստացվում է վակխանալիա, գողություն: «Ստացվում է իրենք իրենցից մոգոնել են բացատրություն, և ասում եմ՝ Ատոմ ջան այսինչ նախարարը կմոտենա, գումարը կտաս՝ գնա, սա՛, գանձագողություն չէ, ի՞նչ է»,- ասաց նա:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հիմնադրամին՝ նա ասաց, թե ինչով է դա ավելի լավ նախկինում գործող համակարգից: «Կամ ինչու պետք է վարչապետի կինը, օգտագործելով վարչապետի անունը, ֆինանսական ֆոնդ ունենա, դա տեղով կոռուպցիա է, և եթե վարչապետը ցանկանում է պայքարել կոռուպցիայի դեմ՝ թող սկսի այդ ֆոնդերից: Դա արտաբյուջետային ֆոնդ է, որին ես դեմ եմ, դա հենց այնպես բարեգործական չէ, քանի որ վարչապետի կինը պաշտոնյա է»,- ասաց նա:

Բագրատյանը նշեց, որ կառավարությունը տնտեսական աճն ավելի է գրել: «Ամեն տարի աճ են գրել, բացառությամբ Բագրատյանի կամ առաջին կառավարության՝ Տեր-Պետրոսյանի օրոք: Այն ժամանակ այդպիսի բաներ չի եղել, մարդիկ նույնիսկ պատժվել են՝ աճը չափազանցնելու համար: Հետո տեսել ենք, թե ոնց տակից դուրս գանք, այսքան որ աճում ենք, Վրաստանը պետք է վաղուց հետ ընկած լիներ: Սա ահավոր հանցագործություն է, սա թող հաղորդում լինի դատախազության համար, հաղորդում լինի վիճվարչության պետի, որ 23 տարի այս հանցագործությունն արել է, այս ահավոր հանցագործության համար, այս երկրում պետք է պատժվե՞ն»,- ասաց նա և նշեց, որ այդ գործով Համաշխարհային բանկին նամակ է գրել և հորդորել է դիմել վիճակագրական կոմիտե: Ըստ նրա ինստիտուցիոնալ կոռուպցիա է ներկայումս իրականացվում:

Լրահոս
Սորոսանմաններն այնտեղ շանս չունեն. հանգիստ եղեք... Հրանտ Մելիք-Շահնազարյան Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 13 000-ը. ТАСС Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Հայրենասերը կարող է ընտրվել, բայց միայն եթե շատ լավ խաբեբա է, իսկ Բալասանյանը էդ գործում շատ վատն է. Արթուր Դանիելյան Հայաստանում տեղի են ունենում աննորմալ երևույթներ. Երվանդ Վարոսյան Հայաստանից եկած Արցախի 2 քաղաքացիներ մեկուսացված են ՀՀ Գեղարքունիքի մարզ մուտք գործող ավտոճանապարհներին գործելու են հսկիչ կետեր «Նորք» ինֆեկցիոնում կորոնավիորւսով վարակված 89-ամյա քաղաքացի է մահացել Հայաստան-Արցախ ճանապարհները մինչև ապրիլի 12-ը քաղաքացիների համար փակ կլինեն Վլադիմիր Պուտինը Հայաստանի վերաբերյալ պրոտոկոլ է վավերացրել Սերժ Սարգսյանն ու Հրայր Թովմասյանը ներկա են եղել Արիաննե Կաոլինիի հոգեհանգստի արարողությանը Նախկին հանրապետական պատգամավորը նշանակվեց դատավոր Բելառուսը 3 ամսով արգելել է սոխի, սխտորի և հնձկաձավարի արտահանումը Մինչև մանրամասն չներկայացնեն, թե ինչ նպատակով է օգտագործվում այդ տեղեկությունը, դժվար է գնահատել դրա խելամտությունը․ Դ․ Հարությունյան Պաշտոնյաների աշխատավարձները բարձրացել է 500.000-ից մեկ միլիոն դրամով, իսկ թոշակառուների թոշակը՝ 3000 դրամով Պուտինը հրաժարվել է ձեռքսեղմումներից Պարսյան. Կազմակերպությունների համար բնական գազի սակագինը ավելանում է Թոքաբորբից օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչուհի է մահացել Բակո Սահակյանը ՀՀ ՀՌՀ պատվիրակության հետ քննարկել է հեռահաղորդակցության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր Ռուստամ Բադասյանը, ըստ էության, չբացառեց, որ քաղաքացիների մասին տվյալները կարող են հայտնվել հաքերների մոտ Ռուսաստանցի միլիարդատերը հիվանդանոցներ կկառուցի՝ կորոնավիրուսով վարակված պացիենտների համար Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է երեք հազարը. РИА Новости ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ասուլիսը՝ ուղիղ Արցախում ընտրությունները եղել են ժողովրդավարական չափանիշներին համապատասխան. «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ Արցախի նախագահի ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելու են Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը Չինացի գիտնականները գտել են կորոնավիրուսը բուժելու նոր միջոց: Gazeta.ru Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգ է կազմակերպության անդամ-պետության սահմանին զինված միջադեպով Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է. Minval.az Ղազախստանում լրագրողն ուղիղ եթերում առաջարկություն է արել սիրելի աղջկան (տեսանյութ) Արցախում գտնվող ՀՀ ԱԺ պատգամավորների ասուլիսը՝ ուղիղ Որքան գումար են կորցրել Ռուսաստանցի մեծահարուստները մարտին . «ՌԻԱ Նովոստի» Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի ասուլիսը՝ ուղիղ Ջավախքի բնակիչների մոտ կորոնավիրուս չի հաստատվել. Jnews Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Ռուսաստանի 35 շրջանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 440 նոր դեպք. Интерфакс «Գազպրոմ Արմենիան» դիմել է ՀԾԿՀ՝ առաջարկելով հուլիսի 1-ից սպառողների համար գազի սակագինը բարձրացնել 36 %-ով Հրապարակվել են Արցախի խորհրդարանական ընտրություններում 7 շրջանների նախնական արդյունքները «Մեդիա Պաշտպան»-ը կոչ է անում իշխանություններին համաճարակը քաղաքական շահերին չծառայեցնել Հորդորում ենք զերծ մնալ շրջակա միջավայրը աղտոտելուց․ պարետատուն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan