AM | RU
USD
EUR
RUB

«Հրապարակ». Սուրեն Պապիկյանի կենսագրությունից «բացակայող» ևս մեկ փաստ

 

«Քանի որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի դատվածության մասին փաստի հրապարակումը նման կրքեր է հարուցել, խմբագրություն են դիմում տարբեր մարդիկ և պաշտոնյաներ, այդ թվում՝ Պապիկյանի կենսագրությունից «բացակայող» փաստեր են ներկայացնում։

Պապիկյանի պաշտոնական կենսագրականում ներկայացված է ԵՊՀ-ում սովորելու տարիների հասարակական գործունեությունը: Նշված է, որ 2009-2011 թթ. գլխավորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը, իսկ 2011-ին պարգևատրվել է ԵՊՀ ուսխորհրդի արծաթապատ մեդալով: Մինչդեռ Պապիկյանն իր կենսագրության մեջ «մոռացել է» նշել մի ուշագրավ փաստ ևս՝ նա եղել է Սերժ Սարգսյանի մերձավորներից մեկի՝ Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշի Բարսեղ) ստեղծած «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի պատմաբանների ակումբի անդամ:

Այդ հիմնադրամի միջոցով Բեգլարյանը ֆինանսավորում էր ակտիվ երիտասարդներին: Դա մի յուրօրինակ «Բազե-2» էր, այսինքն՝ այն երիտասարդները, որոնք ինչ-ինչ պատճառներով չէին կարողանում ՀՀԿ-ական «Բազե»-ի շարքերում հայտնվել, ընդգրկվում էին այստեղ: Մենք զրուցեցինք «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն Վահրամ Մկրտչյանի հետ։ Նա ասաց․ «Պապիկյան Սուրենը մեզ մոտ հաճախել է որպես մեր շահառու։ Հիմնադրամն իր գործունեության ընթացքում միշտ լավ սովորող, ազգային նկարագիր ունեցող ուսանողներին ֆինանսավորել է՝ մրցութային կարգով։

Այսինքն՝ ուսանողները եկել են, մենք մրցույթ ենք հայտարարել, հարցազրույց են անցել, հարցաշար են լրացրել, ազգային թեմաներով ռեֆերատներ են գրել և շահել են իրենց ուսման վարձերը։ Պապիկյան Սուրենին ես շատ լավ հիշում եմ, նա շատ ազգային, շատ լավ դիմագիծ ունեցող երիտասարդ է եղել»։ Այսինքն՝ Բարսեղ Բեգլարյա՞նն է ֆինանսավորել հիմնադրամը։ «Բարսեղ Բեգլարյանն այս հիմնադրամի ստեղծողն է, ի սկզբանե՝ 2007 թվականից, երբ ստեղծվել է հիմնադրամը, ինքն է ֆինանսավորում առայսօր»,- պատասխանեց նա»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
ՄԻՊ.Ոսկեվան գյուղի գնդակոծության հետևանքով վիրավորվել է 14-ամյա երեխա․փաստն արձանագրվել է և միջազգային կառույցներին կուղարկվի հատուկ նամակ Մոսկվայում կորոնավիրուսով վարակված 4 հիվանդ է մահացել. РИА Новости Մահացել է Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին Մանրամասներ՝ հակառակորդի կրակոցից վիրավորված երեխայի վիճակից Կորոնավիրուսն ինքն իրեն չի անհետանա, այն պետք է ճնշվի. ԱՀԿ. CNN «Մեդիա պաշտպան»-ը՝ որպես դիտորդ, հանդես կգա Արցախի համապետական ընտրություններին Կորոնավիրուսի ահասարսուռ հետևանքներ է թողնելու ոչ միայն առողջապահական ոլորտում, այլև՝ տնտեսության. Աշոտ Գրիգորյան Հայ երիտաարդները Ֆրանսիայում դիմակներ, ձեռնոցներ ու սնունդ են բաժանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 100 000. CNN Պետերբուրգի իշխանությունները բնակիչների համար սահմանել են լիակատար մեկուսացման ռեժիմ. ТАСС Ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձը հետ է շպրտվել. Շուշան Ստեփանյան Ոսկեվանում վիրավորված 15-ամյա տղայի կյանքին վտանգ չի սպառնում Ինչ են քննարկել Պուտինն ու Թրամփը Մարտի 31-ին «Սիբիր» ավիաընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երևան, Երևան-Մոսկվա չվերթները Վրաստանի ողջ տարածքում կարանտինային ռեժիմ է սահմանվում. կարգելվի ավտոբուսների և մետրոյի աշխատանքը. РИА Новости Ոսկեվան գյուղում ադրբեջանական գնդակից դպրոցական է բեկորային վիրավորում ստացել. համայնքապետ Ինչպես են Կադիրովին պաշտպանում կորոնավիրուսից Արսեն Բաբայանը պատգամավորներին առաջարկում է հաջորդ նիստին քննարկել ավելի կարևոր հարց Փաստահավաք խումբ. Կոչ ենք անում ՄԻՊ-ին ստուգել մեկուսացված անձանց պահելու հիմքերի, ռեժիմի, բողոքարկման իրավունքի ապահովումը Ուկրաինայի Գերագույն ռադան աշխատանքից հեռացրել է Առողջապահության և Ֆինանսների նախարարներին Արցախի ընտրատեղամասերում իրականացվում են ախտահանման աշխատանքներ. տեղեկատվական շտաբ (տեսանյութ) Ժողովրդավար երկրում նման նախաձեռնությունն ապագա չի կարող ունենալ. Երվանդ Վարոսյան Կորոնավիրուսով վարակված Լև Լեշչենկոյի ընկեր Վլադիմիր Վինակուրի կորոնավիրուսային թեստի պատասխանը հայտնի է Ոչ մի դեպքում թույլ չտալ ներքին պառակտում և թշնամանք՝ անկախ ընտրությունների արդյունքից. Արթուր Վանեցյան Արքայազն Չարլզը կորոնավիրուսով վարակվելուց հետո դուրս է եկել ինքնամեկուսացումից COVID-19-ը օդային ճանապարհով փոխանցվող վարակ չէ․ ԱՀԿ Թոմ Հենքսը կորոնավիրուսից ապաքինվելուց հետո պատմել է ինքնազգացողության մասին Երկրաշարժ Քարվաճառ քաղաքից 33 կմ դեպի հյուսիս-արևելք Ղազինյան. Հայաստանը միակն է ԵԽ-ում, որ օգտագործում է համաճարակը ընդդիմադիր մամուլի աշխատանքը սահմանափակելու համար Կառավարությունը մարդկանց պարտավորեցնում է օգտագործել իր ստեղծած հավելվածը, որպեսզի նրանց անձնական տվյալները ստանա. Մելոյան Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի ասուլիսը՝ ուղիղ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց անձնական տվյալների պաշտպնության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու նախագիծը Հետ տարեք այս նախագիծը, չի կարելի կարևոր գործերը թողած՝ թիթեռ նկարել. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Հայաստանում կորոնավիրուսից մահացածներին չեն հերձի Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 302 նոր դեպք է գրանցվել. «ՌԻԱ Նովոստի» Աշխարհում գազի գնի փոփոխություն է տեղի ունենում. Երևանը կարող է քննարկումներ սկսել Մոսկվայի հետ Չինաստանի խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների 98,6 տոկոսը վերսկսել է աշխատանքը․ CGTN ՆԱՍԱ-ն հրապարակել է Յուպիտերի թարմ լուսանկարները (լուսանկարներ) Մարդիկ վարկեր ունեն, չգրանցված աշխատողները սովի են մատնվում. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan