«Իրատես». Անիմաստ, անբովանդակ փառատոններից Հայաստանն աչք չի բացում

«Իրատես». Անիմաստ, անբովանդակ փառատոններից Հայաստանն աչք չի բացում

«Չգի­տեմ՝ փա­ռա­տո­նա­մո­լու­թյունն ով է բե­րել ու մեր վզին փա­թա­թել, բայց որ ա­ռանձ­նա­կի ան­տա­ղանդ ենք իս­կա­պես նոր­մալ փա­ռա­տոն ու­նե­նա­լու ու այն կազ­մա­կեր­պե­լու հար­ցում, ան­քն­նար­կե­լի է:

Ան­կեղծ ա­սած, մեծ հույ­սեր ու­նեի, որ այս իշ­խա­նու­թյու­նում, որ­տեղ, ա­ռա­ջին հա­յաց­քից, խան­դա­վառ ե­րի­տա­սարդ­նե­րի պա­կաս չկա, պաշ­տո­նյա­ներ կլի­նեն, որ կա­ռա­ջար­կեն վերջ դնել տա­րի­ներ ի վեր ռա­բի­սու­թյան աս­տի­ճա­նի ի­ջեց­ված փա­ռա­տո­նե­րին: Բայց նրանք ոչ միայն վերջ չդ­րե­ցին, այլև շա­րու­նա­կե­ցին ա­ռա­վել քան անտ­րա­մա­բա­նա­կան փա­ռա­տո­ներ կյան­քի կո­չել: «Մո­րու­քի փա­ռա­տո­նը», օ­րի­նակ, որ հաս­տա­տել էր դեռ վար­չա­պետ Կա­րեն Կա­րա­պե­տյա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը, կյան­քի կոչ­վեց նո­րե­րի օ­րոք:

Օ­րերս էլ տե­ղե­կա­ցանք, որ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի մոտ «յար­խուշ­տա­յի» փա­ռա­տոն անց­կաց­նե­լու թե­մա­յով քն­նար­կում է տե­ղի ու­նե­ցել: Փա­ռա­տոն ի­րա­կա­նաց­նելն ի­րա­կա­նում վատ չէ, ուղ­ղա­կի այն խիստ բո­վան­դա­կա­յին ու ըստ էու­թյան պետք է լի­նի՝ միտ­ված որևէ բա­նի հան­րահռ­չակ­մա­նը, պահ­պա­նու­թյանն ու զար­գաց­մա­նը: Տա­րի­ներ ի վեր, օ­րի­նակ, Ախ­թա­լա­յի սուրբ Մա­րիամ աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցու բա­կում խո­րո­վա­ծի փա­ռա­տոն էր անց­կաց­վում. մի կողմ թող­նե­լով հար­ցը, թե որն է խո­րո­վա­ծի պահ­պա­նու­թյան, հան­րահռ­չակ­ման ու զար­գաց­ման օ­րա­կար­գը, ու­շադ­րու­թյուն դարձ­նենք այն հան­գա­ման­քի վրա, որ ու­տել-խմե­լու այդ ա­րա­րո­ղու­թյու­նը հոգևոր մի­ջա­վայ­րում էր անց­կաց­վում»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում