AM | RU
USD
EUR
RUB

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Ս. Վարդանանց տոնը

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.amՓետրվարի 20-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին նշեց Ս. Վարդանանց տոնը: Այս առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռի միաբանությունը Ս. Գայանե վանքում մասնակցեց Պատարագի սրբազան արարողության։ Այս մասին Analitik.am-ին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Պատարագիչն էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Ս. Պատարագին ներկա էին թեմակալ առաջնորդներ, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներ և բազմաթիվ ուխտավոր հայորդիներ:

Ս. Պատարագի ընթացքում Նաթան Սրբազանը, խոսելով Ս. Վարդանանց տոնի ու խորհրդի մասին, մասնավորաբար նշեց․ «Այսօր՝ Ս. Վարդանանց տոնին, մենք հիշում ենք քաջ Վարդանին և նրա 1036 զորակիցներին, որ կյանքի ու մահու կռվում նահատակության լուսապսակն առան իրենց վրա՝ ապահովելու համար մեր հավիտենությունն ու փրկությունը: Այս կռվում, թեև ավելի զոհեր տվեցինք, բայց հայի հոգին ու հավատքը հաղթանակեց ու մնաց կայուն: Եվ սրանից հետո էր, որ պարսիկները դադարեցին ստիպել հայերին հավատափոխ լինել: Այս է մեզ համար ամենակարևոր դասը տրված մեր սրբերի զոհողությամբ: Սակայն, ցավոք, այժմ մեր կյանքում շարունակվում է Ավարայրը, շարունակվում է մեր հավատքի, մեր ճշմարտության և ազատության համար պայքարը: Բոլոր ժամանակներում, երբ հետևում ենք պատմության ընթացքին, տեսում ենք, որ մենք միշտ մղել ենք այն պատերազմը, որ սուրբ Վարդանանք կոչել են վասն հավատի և վասն հայրենյաց: Եվ այսօր էլ այդ պատերազմը շարունակվում է․ շարունակվում է ճշմարտության ու կեղծիքի, հավատքի ու անհավատության, արդարության և անարդարության, մեր հոգու ու մարմնի ազատության պայքարը»:

Սրբազան Հայրն ընգծեց նաև, որ այսօր Ավարայրը ոչ միայն հայ ժողովրդինն է, այլև ողջ քրիստոնեությանը, քանի որ քրիստոնեության դեմ հարձակումներն աշխարհում ավելի ու ավելի մեծ թափ են ստանում և աշխարհականացված հասարակությունների մեջ տեսանելի է, որ Քրիստոսի նկատմամբ առկա է խորը վստահության ու հավատքի լուրջ պակաս:

«Մենք այսօր մտահոգություններ ու մտածումներ ունենք նաև մեր երկրի, մեր ժողովրդի և մեր երիտասարդության ապագայի համար: Հիշելով Ս. Վարդանանց հերոսներին՝ հարց է առաջանում, թե այսօր մեր ապագա սերնդի, մեր այսօրվա երիտասարդի հերոսը ո՞վ է, ո՞ւմ նմանվելու կամքը և ձգտումը կա: Այսօր մեր առջև ծառացած է այն հարցը, թե ո՞րն է հայ քրիստոնյայի պատգամը աշխարհին, ի՞նչ ուղերձ ենք մենք տալու համայն մարդկությանը մեր կյանքով և հավատքով:

Սիրելիներս, Ս․ Վարդանանց հիշատակը և նրանց գործը մեզ նոր մղումների, նոր խիզախումների ճանապարհ է տալիս՝ ոգևորելով ու ապացուցելով, որ միայն հավատքն առ Քրիստոս և աստվածատուր սերն է, որ կարող է փրկել մարդկությունն ու աշխարհը: Միայն Հիսուսի հավատքն է, որ կարող է մեզ տալ իրական ազատություն, այն ազատությունը, որի ժամանակ մարդ վախ չի ունենում զոհելու նույնսիկ իր անձը»,- ասաց Նաթան արքեպիսկոպոսը՝ հավելելով, որ Վարդանանց տոնին հիշատակվում են բոլոր զոհված հայ հերոսներն ու զինվորները, ինչպես նաև Հայ Եկեղեցին իր օրհնությունն ու շնորհավորանքն է բերում բոլոր նրանց, ովքեր կրում են այդ հերոսների անունները:

Սրբազանը միաբանության և ներկա հավատացյալ ողջ ժողովրդի անունից, շնորհավորեց նաև Հայոց Հայրապետին անվանակոչության օրվա կապակցությամբ՝ մաղթելով, որ Տերը Նորին Սրբությանը պարգևի ուժ ու կարողություն շարունակելու և հաղթանակի տանելու մերօրյա Ավարայրի ճակատամարտը, առաջնորդելու հայ ժողովրդին հավատքի հաղթական ճանապարհով, Հայրենիքը՝ խաղաղ ու բարօր կյանքին:

Սրբազան արարողության ավարտին, նախագահությամբ Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, կատարվեց Հայրապետական մաղթանք:

Եկեղեցականաց դասն ու ժողովուրդը միասնական աղոթք բարձրացրեցին առ Աստված Ամենայն Հայոց Կաթողիկոսության անսասանության, շենացման ու պայծառացման և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կենաց արևշատության ու արդյունավոր հովվապետության համար:

 

Լրահոս
Մոսկվայի օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիներն ահանզանգում են՝ ՀՀ կառավարությունը չի թույլատրում իրենց վերադարձը Հայաստան. Ռուբեն Մելիքյան Մել Դալուզյանը Փաշինյանի անձնական պաշտպանության տակ է, իսկ ՀՀ նորմալ քաղաքացիները ոչ (խայտառակություն Մոսկվայում). Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Կորոնավիրուսային հիվանդություն հաստատված 758 պացիենտ ստանում է բուժում ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ 92 մլն եվրո Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 3993-ի (РИА Новости) Բակո Սահակյանն անցկացրել է նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին նվիրված խորհրդակցություն Ժամեր անց Չինաստանից Երևան կժամանի բժշկական պարագաներ տեղափոխող ինքնաթիռը Փաստահավաք խումբն ահազանգում է Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի կալանքից. «Իմ Ձայնը» նախագիծ Իրանի ԱԳ նախարարը ցավակցություն է հայտնել ՀՀ-ում վարակի զոհերի կապակցությամբ Ֆրանսիայում մահացել է հայտնի հայ ֆիզիկոսն, ում անունով 11 աստղերից կազմված խումբ է անվանակոչվել Հրայր Թովմասյանի նախաձեռնությամբ ՍԴ-ն համակարգիչներ է փոխանցել աշակերտներին տրամադրելու նպատակով Զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Քննարկում՝ միջգերատեսչական աշխատանքային խմբի հետ.ՊՆ Արարատի մարզում կորոնավիրուսի նոր դեպքեր կան Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Մնացականյանի և Լավրովի միջև Հարյուրավոր երեխաների փրկած բժիշկն ասել է, թե երբ կավարտվի կորոնավիրուսի համաճարակը Ավագ Հինգշաբթի դուրս կբերվի Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը Արմեն Սարգսյանը նոր օրենք է ստորագրել Վարչապետը փորձում է բոլորիս համոզել, որ քաղավիացիայի հետ կատարվածի մեջ ողբերգություն չկա. Միհրան Հակոբյան Ապրիլի 7-ին ՌԴ-ից ՀՀ ժամանած 178 ուղևորները ԱԻՆ ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր ՄԻՊ-ը Ռոբերտ Քոչարյանի գործով նիստերի հետաձգման հարցով գրություն է ուղարկելու ԲԴԽ՝ պաշտոնական դիրքորոշումը պարզելու համար Հատկապես այս տարի դա անթույլատրելի է․ Խորհրդակցություն՝ Նիկոլ Փաշինյանի մոտ Սերժ Սարգսյանի գրասենյակը տեղեկացնում է Պարետն ուղերձով դիմել է քաղաքացիներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանի մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ Արցախի մի շարք հսկիչ-անցագրային կետերում ախտահանվել է մոտ 430 տրանսպորտային միջոց 30 հազար եվրո կհատկացվի կրթաթոշակներին․ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» Նամակները EASA-ն գրել է Տաթևիկ Ռևազյանին. Մինասյան Կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման ժամկետի մասին Պատերազմի երկրոդ ճակատն ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի, որով փորձ է անում օգնել իշխանություններին՝ Նիկոլին Հակոբ Ճաղարյանը՝ Վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատվելու մասին Պաշտոնանկություն՝ վարչապետի որոշմամբ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի մամուլի ասուլիսը Հնարավոր է՝ մինչև վերջ գնանք. Ալումյանը՝ Փաշինյանի դեմ Ռոբերտ Քոչարյանի դատական հայցի մասին ՌԴ-ից Հայաստան բերված հետազոտական համալիրն օրական կարող է անել 100 թեստավորում (Տեսանյութ) Եվրախումբը համաձայն չէ ԵՄ տնտեսության վերականգնման համար 500 միլիարդ դոլար տրամադրելուն Առավոտյան կորոնավիրուսի հետևանքով մահ է արձանագրվել Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Հայկ Ալումյանի և Արամ Վարդևանյանի ասուլիսը՝ ուղիղ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan