AM | RU
USD
EUR
RUB

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Արցախի վերածննդի օրվա և Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.amՍիրելի՛ հայրենակիցներ,

1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունեց որոշում, որով արտահայտում էր արցախցիների ազատ ինքնորոշվելու կամքը: Երեք տասնամյակ առաջ Արցախի արդար պահանջին ու պայքարին միացավ ողջ հայությունը: Այսօր նշում ենք այդ պատմական շրջադարձային իրադարձության 30-րդ տարեդարձը, որն Արցախի Հանրապետությունն իրավամբ հռչակել է Արցախի վերածննդի օր:

Ավելին, այն դարձավ հայ ժողովրդի վերածննդի օրը: Մոնթեն ճիշտ էր ասում, երբ պնդում էր, որ եթե կորցնեինք Արցախը, կշրջեինք հայոց պատմության վերջին էջը: 1988 թվականի փետրվարի 20-ը հայ ժողովրդի միասնության, վճռականության և ազգային զարթոնքի պահն էր:

Մեր ժողովրդի խաղաղ և օրինական քայլերին Ադրբեջանը պատասխանեց Սումգայիթում և այլ վայրերում կազմակերպված կոտորածներով: Այդ օրերին արդեն պարզ դարձավ, որ Արցախի ժողովուրդը դատապարտված է ֆիզիկական բնաջնջման կամ հաղթանակի:

Մեզ պարտադրվեց պատերազմ: Պատերազմ սանձազերծողները վստահ էին, որ մեծ առավելություն ունեն և, հայերին ոչնչացնելով ու Արցախը դատարկելով, Ղարաբաղի հարցը կփակեն արագ և ընդմիշտ: Երեք տասնամյակների հեռավորությունից այսօր արդեն վստահորեն կարող ենք պնդել, որ Ղարաբաղյան շարժումը փրկել է հարյուր հազարավոր կյանքեր:

Արցախի հայությունը, թիկունքում ունենալով համայն հայության աջակցությունը, կարողացավ պատվով դուրս գալ այդ ծանր փորձությունից: Այսօր մեզ թշնամի անվանողներն ինչում ասես մեզ չեն մեղադրում, բայց Արցախի ժողովրդի միակ մեղքն այն է, որ նա չի պարտվել և չի բնաջնջվել այդ պատերազմում:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ղարաբաղյան շարժումը պատմության որոշակի փուլում պետք է փոխակերպում ապրեր: Պետականության հռչակմամբ շարժումը ոչ թե մարեց, այլ դարձավ պետական քաղաքականություն: Համազգային պոռթկումի և զարթոնքի պսակը մեր երկու հայկական պետություններն են:

Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձը մենք տոնում ենք՝ լսելով նույն հոխորտանքները, նույն սպառնալիքները, ինչ 30 տարի առաջ: 30 տարի շարունակվում է հայատյացության քարոզչությունը: Թվում է, թե ոչինչ չի փոխվել: Սակայն մենք ենք փոխվել: Արդեն 30 տարի ադրբեջանական լուծը թոթափած ազատ Արցախը զարգանում է առաջանցիկ տեմպերով՝ թե՛ տնտեսապես, թե՛ քաղաքականապես, թե՛ մշակութապես:

Մեր հասարակական գիտակցության մեջ գուցե և արդարացված ընկալում կա, որ արվածը բավարար չէ: Ուստի, մենք անընդհատ պետք է բարձրացնենք մեր պահանջների և ակնկալիքների նշաձողը:

Որպես ժողովուրդ և պետություն՝ մենք դեռ շատ գործ ունենք անելու: Հսկայական անելիք կա բոլոր ասպարեզներում, բայց այն, ինչ միասին արել ենք անցած 30 տարիների ընթացքում, երբեմն՝ ծանրագույն պայմաններում, իսկապես քիչ չէ: Ակնհայտ է՝ սա վերջին դարերի հայոց պատմության թերևս ամենակարևոր երեսնամյակն է: Մենք անելու ենք անհամեմատ ավելին և կրկին համարելու ենք, որ քիչ է:

Անազատությունը չունի արդարացում, և ազատությունը չունի այլընտրանք: Հայաստանի և Արցախի Հանրապետություններում մենք կառուցում ենք ժամանակակից և ժողովրդավարական պետություններ: Մենք անվերապահորեն հարգում ենք մարդու հիմնարար իրավունքները, քանի որ ողջ հայ ժողովրդի համար ազատությունը և մարդու արժանապատվությունը բացարձակ արժեքներ են:

Կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը:
Կեցցե՜ Ղարաբաղյան շարժման ծնունդ Արցախի Հանրապետությունը:
Կեցցե՜ն Ղարաբաղյան շարժման առաջամարտիկները:

20.02.2018թ.

Լրահոս
«Վարկս», «Գուդկրեդիտ», «Մոգո». ովքե՞ր են վարկային կազմակերպությունների տերերը «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը հայտարարություն է տարածել 104-ամյա իտալուհին դարձել է կորոնավիրուսից ապաքինված ամենատարեց մարդն աշխարհում. Daily Mail Բելառուսում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 13-ի. РИА Новости Վրաստանում արդուկով և հատուկ հեղուկով ախտահանում են թղթադրամներն ու մետաղադրամները Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Սա հերթական անիմաստ գործողությունն էր, որն ուղղված է «ծաղկացնել» պայքարի իմիտացիան.Գևորգ Գրիգորյանը՝ դիահերձման վերաբերյալ օրենքի ընդունման մասին Ականի պայթյուն՝ Արարատի մարզում. 33-ամյա կինը վնասվածքներ է ստացել Ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյանը զգուշացնում է Արդյո՞ք ձեր վերելակները պարբերաբար մշակվում են «մահվան վերելակ» չդառնալու համար. Արման Սաղաթելյան Կորոնավիրուսի հաղթահարումից հետո բոլոր հավաքված փաստերն անպայման կհրապարակվեն. Հրանտ Մելիք-Շահնազարյան Գիշերը կորոնավիրուսից մահացած տղամարդն ուներ նաև այլ հիվանդություններ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 11 նոր դեպք Փաշինյան. Մահացել է 68 տարեկան քաղաքացի ԱՀԿ-ում նշել են COVID-19-ի գլխավոր ախտանիշները․ «ՌԻԱ Նովոստի» ՀՀ պարետը՝ կորոնավիրուսի տարածման ինտենսիվության գործակիցը նվազեցնելու մասին Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են Ավագ երկուշաբթի Ինչպե՞ս ավարտել կարանտինը. Ավետիք Չալաբյան Սպասվում են տեղումներ Մեծ Բրիտանիայի վարչապետը հոսպիտալացվել է. Եվրանյուզ Ռուս գիտնականներն ազդանշաններ են ստացել 25 տարի ակտիվության նշաններ ցույց չտված սև խոռոչից Արցախի ոստիկանության հայտարարությունը Հպարտ քաղաքացիների սոցիալական վիճակը սկսում է ծանրանալ ու հանկարծ հայտնվում է ամբոխի ծաղրածուն՝ Ջոնի Բրջոնին. Նարեկ Մալյան Որն է COVID-19-ի փոխանցման համար բարենպաստ ջերմաստիճանը (տեսանյութ). РИА Новости ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 6 Իշխանությունը թքած ունի դրսում մնացած ՀՀ քաղաքացիների վրա. հանցավոր անգործության տխուր հետևանքները. Նարեկ Սամսոնյան Արցախում առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. նոր մեկուսացվածներ ևս չկան․ ԱՆ Մի օր արթնացանք ու իմացանք, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը ոչնչացրել է հայկական քաղավիացիան. Միհրան Հակոբյան Իսպանիայում կորոնավիրուսից մահացության 24-ժամյա նվազագույն ցուցանիշն է գրանցվել երրորդ օրն անընդմեջ. CNN Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը հայտարարություն է տարածել Տաթևիկ Ռևազյանի ստորագրությամբ այս փաստաթուղթը մեկ ամսից Եվրոպայում կունենա ներկայումս մեծ պահանջարկ վայելող թղթի արժեք AC19 հավելվածն այլևս չի գործելու․ ՀՀ պարետ Մոսկվայում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 536 նոր դեպք է գրանցվել. «ՌԻԱ Նովոստի» Ցավալի է, որ անտեր քաղաքացիների պես վեր ենք ընկած էստեղ, երբ կարող էինք օգնել Հայրենիքին էս ծանր օրերին Ձեռնարկում են հնարավորագույն միջոցները ստեղծված բարդագույն իրավիճակում ապահովելու քաղաքացիների վերադարձը Հայաստան. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով մահվան 2-րդ դեպքն է գրանցվել. «PIA.ge»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan