AM | RU
USD
EUR
RUB

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը տեղի չունեցավ. խորհրդի անդամների կեսից ավելին ներկա չէին

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.amԱյսօր հրավիրված Հոգաբարձուների խորհրդի նիստը տեղի չի ունեցել, քանի որ քվորում ապահովված չէր: Այս մասին հայտնում են ԵՊՀ-ից:

Տեղեկացնենք, որ նիստի առաջարկվող օրակարգում ներառված էին 2018-19 ուստարում «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ ռեկտորի հաշվետվության ներկայացում և 2016-2020 թթ. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի զարգացման ռազմավարական ծրագրով 2018-19 ուստարում նախատեսված աշխատանքների կատարողականի հաստատում:

Բացի դրանից՝ առաջարկվող օրակարգում ներառված էր նաև «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ 2019 թ. (հունվար-դեկտեմբեր) եկամուտների և ծախսերի կատարողականի մասին հաղորդում:

Հիշեցնենք, որ ըստ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության՝ Հոգաբարձուների խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին։

ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանն ասաց, որ ուսանող անդամների բացակայությունը բողոքի նշան է՝ ուղղված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծով կառավարման խորհրդի կազմում ուսանող անդամների թվի կրճատմանը:

«Ես ֆիզիկապես այստեղ եմ, բայց չեմ ստորագրել՝ չհաստատելով ներկայությունս: Մենք ցանկանում ենք կառավարության ուշադրությունը կրկին հրավիրել այն հանգամանքի վրա, որ ուսանողների մասնակցությունը շատ կարևոր է բուհի կառավարմանը, և նրանց թվի կտրուկ կրճատումն ուղիղ հարված է հասցնում բուհի ինքնավարությանը»,- ասաց Դավիթ Ափոյանը և փաստեց, որ առաջիկայում այլ քայլեր կիրականցնեն՝ ի նշան բողոքի:

Դավիթ Ափոյանը շեշտեց, որ ուսանողների բողոքն ուղղված չէ կոնկրետ անձի դեմ և ներողություն խնդրեց նիստին ներկա անդամներից:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանն իր կարծիքը հայտնեց բողոքի վերաբերյալ՝ այն համարելով անարդյունավետ, և նիստը համարեց փակված:

Լրահոս
Ծաղկազարդ․ Տիրոջ հաղթական մուտքը Երուսաղեմ Աշխարհում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը գերազանցել է 1.2 միլիոնը. Worldometers Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և 3 մարզերում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 5 Ունե՞նք արդյոք 2019 թ. նոյեմբեր-դեկտեմբեր և 2020 թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում թոքաբորբից գրանցված մահերի թիվը. Զաքար Խոջաբաղյան Արդյո՞ք այս պարտադրված մեկուսացումը ներքին կատարսիսի վերջին շանսն է. Արմեն Աշոտյան EASA-ի կողմից բարձր գնահատված պետական ինստիտուտ են ստացել ու երկու տարում ոչնչացրել այն. Հրանտ Մելիք-Շահնազարյան Հայաստանի քաղավիացիայի շուրջ սեղծված իրավիճակի ու պաշտոնական մանիպուլյացիաների մասին Իրանում կորոնայի դեմ պայքարում վարակված և մահացած բժիշկները համարվելու են նահատակներ Նոր խստացումներ՝ վարորդական վկայական ստանալու համար Իտալիայում Covid-19-իվ մահացածների թիվը գերազանցել է 15 000-ը. ТАСС Կորոնավիրուսը սնանկացնում է աշխարհը Ահա այսպես շուրջ երկու տարի է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ստում ու ստում է. Միհրան Հակոբյան Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել կորոնավիրուսի թեմայով 30 000 դրամ ստացող նպաստառուն ի վիճակի՞ է վճարել 45 000 դրամ տան վարձ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Բոլորս հասկանում ենք, որ սա բավականին բարդ խնդիր է լուծելու համար. Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Վերակենդանացման բաժանմունքներում կորոնավիրուսով վարակված 25 պացիենտ կա Ինչով է տարբերվում կորոնավիրուսը գրիպից Մեր թիվ մեկ բորտը Եվրոպա կարանալու ա թռնի՞, թե երկրի ղեկավարը եզներին լծած ֆայտոնով ա գնալու Բրյուսել. Արմեն Մինասյան Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացի է մահացել Դեսպանատունը պարզաբանում է՝ ինչպես են ընտրվել Մոսկվա-Երևան չվերթի ուղևորները Վթարի է ենթարկվել կորոնավիրուսով վարակված 3 քաղաքացու տեղափոխող շտապօգնության մեքենան «Այստեղ խայտառակ վիճակ է». 500-ից ավելի հայ մնացել են ՌԴ-ում և չեն կարողանում վերադառնալ Հայաստան (Լուսանկարներ) Այս ապաշնորհ պաշտոնյաները Նիկոլ Փաշինյանի դեմ ամենածավալուն ցուցմունքներ տվողներն են լինելու. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Օդի ջերմաստիճանը կբարձրանա, հետո կրկին կիջնի Ռուսաստանը կորոնավիրուսը հայտնաբերելու թեստային համակարգ է փոխանցել ԱՄՆ-ին. ՌԻԱ Նովոստի «Կոնտակտավորների» նկատմամբ վերահսկողություն հաստատելու մեխանիզմը բազմաթիվ հարցեր է առաջացնում. Ռուբեն Մելիքյան Սահմանփակումները խախտելու համար մեկ օրում տուգանվել է 477 մարդ Հայաստանին լրջագույն վնաս է հասցվել Հլը մեկը լինի հարցնող՝ ո՞ւմ վրա ես հոխորտում, ո՞ւմ ես քո կարճ խելքով սովորեցնում. Ռուսլան Բաղդասարյանը՝ Հայկ Մարությանին Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը. «Sputnik-Վրաստան» Զինծառայող Գ. Բաբակեխյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է համածառայակիցը․ ՔԿ Հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմն ավելի քան 170 անգամ Արթուր Վանեցյանը հեռավար դաս է անցկացրել Քաշաթաղի դպրոցականների հետ (տեսանյութ, լուսանկարներ) «Դոմոդեդովոյում» մնացած ՀՀ քաղաքացիները տեղափոխվել են մոտակա հյուրանոց. ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն Որոշել էի չպատմեմ, բայց երևի իզուր. Վարդան Նիկոյան Տաթևիկ Ռևազյանը թքած ունի իր հայրենիքի վրա. Նարեկ Մալյան (տեսանյութ) Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է ԱՀԿ-ն՝ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ ճիշտ սննդակարգի մասին Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է. Թարմ տվյալներ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan