Մոսկվան, Անկարան և Թեհրանը կհանդիպեն՝ քննարկելու սիրիական հարցը

Մոսկվան, Անկարան և Թեհրանը կհանդիպեն՝ քննարկելու սիրիական հարցը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչները որոշում են Սիրիայի կարգավորման վերաբերյալ եռակողմ գագաթնաժողովի անցկացման օրը:

Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում տալով Թուրքիայի արտգործնխարարությանը։

«Կողմերն աշխատում են հանդիպման շուրջ համաձայնության գալու համար: Հենց երեք երկրների միջև պայմանավորվածություն ձեռք բերվի, հանդիպման անցկացման օրը կհայտարարվի հանրությանը», – ընդգծել է Թուրքիայի արտգործնախարարությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում