Շղթայական ավտովթար՝ Սարալանջի նորակառույց ճանապարհին

Շղթայական ավտովթար՝ Սարալանջի նորակառույց ճանապարհին

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, Shamshyan.comԱյսօր՝ փետրվարի 20-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 09։40-ի սահմաններում Սարալանջի նորակառույց ճանապարհին բախվել են Lexus, Porsche Cayenne և BMW մակնիշի ավտոմեքենաները։

Նախնական տեղեկություններով՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել BMW-ի գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Գրեթե 3 ավտոմեքենաներն էլ դարձել են ոչ շահագործելի. Porsche-ի առջևի ձախ մասի, Lexus-ի հետևի աջ մասի անվահեծանները կոտրվել են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում