AM | RU
USD
EUR
RUB

Ընդունելի չի լինի, եթե դատավորներին աշխատանքից ազատելու հարցը կախված լինի գործադիրից. Ալֆրեդ դե Զայաս

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Tert.am-ը ապրիլի 5-ին սպասվող սահմանադրական փոփոխությունների և դրա հետ կապված գործընթացների մասին զրուցել է ամերիկացի իրավաբան, գրող, պատմաբան, մարդու իրավունքների և միջազգային օրենքի մասնագետ, ՄԱԿ-ում բարձր պաշտոններ զբաղեցրած Ալֆրեդ դե Զայասի հետ:

-Պարոն դե Զայաս, Հայաստանը պատրաստվում է ապրիլի 5-ին հանրաքվե անցկացնել Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Դա, շատ քաղաքական վերլուծաբանների կարծիքով, փորձ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից` հեռացնելու Սահմանադրական դատարանի այն դատավորներին, որոնք ընդդիմադիր են իրեն: Ընդհանուր առմամբ` Դուք ի՞նչ տպավորություն եք ստանում` հետևելով Հայաստանի Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցողին:

-Դուք ցանկանում եք, որ Սահմանադրությունը լինի կայուն և մշտապես հարգվի, սակայն պետք է հաշվի առնեիք, որ ձեզ մոտ տեղի ունեցած հեղափոխությունից և փոփոխություններից հետո շատ սահմանադրությունների պես հարկավոր էր զարգացնել նաև ձեր Սահմանադրությունը: Իսկ Վենետիկի հանձնաժողովի խորհրդին հետևելը ամենևին վատ գաղափար չէ: Հենց դա էլ առաջարկում էին ԵԽԽՎ հայաստանյան համազեկուցողերը: Վենետիկի հանձնաժողովը տալիս է միայն խորհուրդ, ինչը պարտադրող ոչինչ չի ենթադրում: Եթե կառավարությունն անհամաձայնություն ունի Վենետիկի հանձնաժողովի հետ, դա չի նշանակում, որ այն չի կարող շարունակել հանրաքվեի գործընթացը:

Ես միշտ հավատացել եմ, որ օրենքի միջոցով իրականացվող ժողովրդավարությունը հույսեր է ներշնչում, ինչպես և հանրաքվեի միջոցով իրականացվող ժողովրդավարությունը, քանի որ այդպես կարողանում ես իմանալ մարդկանց կարծիքը: Իհարկե, մեդիայի շնորհիվ նրանք հաճախ մանիպուլյացիաների են ենթարկվում, բայց շատ կարևոր է, որ հասարակության (իհարկե ոչ 25 տոկոսը, որն ընտրություններին մասնակցության ամենացածր ցուցանիշն է) 50 տոկոսը, օրինակ, մասնակցում է հանրաքվեին և արտահայտում իր դիրքորոշումը: Դա, իրապես, մասնակցություն է, ուստի կարևոր է, որ դուք, մարդկանց ներգրավելով, դարձնեք նրանց այդ գործընթացների մասնակիցը:

-Արդյոք նպատակահարմա՞ր է հանրաքվեն անցկացնել Սահմանադրության միայն մի քանի կետեր փոխելու համար:

-Սահմանադրությունը չպետք է փոխվի ամեն օր: Սակայն իմանալու համար՝ ինչ են մարդիկ իրականում ցանկանում` ավելի լավ կամ օրինական է նախ հանրաքվե անցկացնելը և միայն դրանից հետո Ազգային ժողովի կողմից հասնել համապատասխան օրենքի ընդունմանը: Ազգային ժողովը ներկայացնում է հասարակությունը: Բայց ներկայացուցիչը ոչ բոլոր դեպքերում է հանդես գալիս իր ընտրազանգվածի ցանկությունը ներկայացնող: Եթե լիներ, օրինակ, այնպիսի մարմին, ինչպիսին սահմանադրական ժողովն է, այն ավելի մոտ կլիներ իր ընտրազանգվածին քան Ազգային ժողովի ընտրված պատգամավորներն են:

Ես զգում եմ, որ դուք վստահություն եք տածում Վենետիկի հանձնաժողովի նկատմամբ, սակայն խորհուրդ ստանալու համար կարող եք դիմել նաև Մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարին: Ձեզ նախ և առաջ, հարկավոր է հաստատել ժողովրդավարություն, հասնել նրա հետագա զարգացմանը: Մենք այստեղ ունենք խորհրդատվական ծառայություններ, ինչպես նաև տեխնիկական աջակցություն, որոնց կարող ենք հասանելի դարձնել ձեզ: Ունենք նաև զեկուցող և Հայաստանի հարցերով դիտորդական առաքելություն իրականացնող անձ, որը Ստրասբուրգում է: Բացի այդ, կա նաև դատավորների և առհասարակ իրավաբանների անկախության հարցերով զբաղվող զեկուցող. այդ պաշտոնն այս պահին զբաղեցնում է պերուացի Դիեգո Գարսիա-Սայանը, որին ես լավ գիտեմ: Նա նույնպես կարող է այդ առնչությամբ հրապարակել իր կարծիքը՝ այն դիտարկելով հրատապ հարց: Ես հետևում եմ այդ ամենին, և շատ հետաքրքիր եմ համարում Երևանում տեղի ունեցող զարգացումները:

Վենետիկի հանձնաժողովը, ինչպես գիտեք, նախկինում արդեն ոչ պակաս, քան 120 կարծիք է հրապարակել: Ուստի, նրա փորձը մեծ է: Դրանց հեղինակները միջազգային իրավունքի և սահմանադրական իրավունքի պրոֆեսորներ են, ինչպես նաև` նախկին դատավորներ, որոնք անկախ գործունեություն են ծավալել Վենետիկի հանձնաժողովի շրջանակներում (հանդես չգալով սեփական երկրների կառավարության անունից): Ուստի, հարկադրված այս գործողություններին պետք է որևէ կերպ անդրադառնալ, սակայն չլինելով հայ և չհանդիսանալով շահագրգիռ անձ այս գործընթացում՝ ինձ համար դժվար է կողմերից որևէ մեկին սատարելը:

- Եվրախորհրդի անդամ դառնալուց հետո, առաջին անգամ է, որ Հայաստանը չի դիմում, չի խորհրդակցում Վենետիկի հանձնաժողովի հետ՝ Սահմանադրությունում փոփոխություններ անելիս: Դա ինչ-որ հետևանքներ կունենա՞:

-Վենետիկի հանձնաժողովը կհրապարակի կարծիք և, ինչպես արդեն ասացի, դա կարող է անել հրատապ կարգով: Այդ կարծիքը կհրապարակվի նախքան հանրաքվեն. այնտեղ կարող է ասվել, որ ընտրական գործընթացը միայն Սահմանադրությունում առաջարկվող նշված փոփոխությունների շուրջ է: Բայց նախ դեռ պետք է դա տեղի ունենա, իսկ հետո հարցը ներկայացվի Ազգային ժողովի քվեարկությանը: Ուստիև ամեն ինչ անմիջականորեն հանրաքվեից չի բխում: Կարծում եմ՝ կարող ենք անհատապես ուսումնասիրել 2015- 2018թթ. ընտրված դատավորների հարցը: Ես կցանկանայի տեսնել ավելի աստիճանական գործընթաց, որը փոքր -ինչ ավելի շատ ժամանակ կպահանջեր: Քանի որ գիտեմ՝ հանրաքվեի օրը մոտենում է, չէի ցանկանա, որ ամեն ինչ շտապողականությամբ արվեր: Սակայն ես վստահում եմ հայ ժողովրդին ողջամտությանը և գիտեմ, որ այս ամենի վերջնանպատակը իրավազոր և անկախ Սահմանադրական դատարան ունենալն է: Մենք ունենք հավասարակշռման և զսպման Մոնտեսքյոյի գաղափարը, ունենք օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքը և գիտենք, որ դատական իշխանությունները պետք է անկախ լինեն: Բնականաբար, ընդունելի չի լինի, եթե դատավորներին աշխատանքից ազատելու հարցը կախված լինի գործադիրից: Սակայն մյուս կողմից, եթե աստիճանական կարգով գնաք և յուրաքանչյուր գործն ուսումնասիրեք առանձին, այդ, դեպքում կարծում եմ՝ մեթոդաբանության հետ կապված, ինչպես նաև դատական (ու դրանից բխող օրենսդիր և գործադիր) համակարգի գործունեությունից բխող ժողովրդավարության հետ կապված առարկությունները շատ քիչ կլինեն:

-Անցնենք ԵԽԽՎ հայաստանյան համազեկուցողների անհանգստություններին: Դրանք վերաբերում էին Սահմանադրական դատարանի և կառավարության միջև եղած լարվածությանը: Ի՞նչ կարող է դա նշանակել վերջին տարիներին դրսում դեմոկրատիայի սիմվոլ համարվող Հայաստանի համար:

-Երկրի հեղինակությունը պահելը կարևոր է: Հայաստանն ինքնաբավ երկիր չէ, հարուստ չէ, չունի, օրինակ՝ նավթ, ինչպես Ադրբեջանը: Ուստի Հայաստանին պետք են դաշնակիցներ. նրան պետք են Եվրախորհրդի, ինչպես նաև Եվրամիության հետ լավ հարաբերություններ պահպանելը: Իհարկե, Եվրամիության անդամակցության հարց Հայաստանի պարագայում ներկայումս չի քննարկվում, սակայն հետագայում, միգուցե, դիտարկվի նման հնարավորություն (իհարկե առանց Ռուսաստանի հետ առճակատման գնալու, քանի որ դուք ցանկանում եք բարեկամներ ունենալ ինչպես Մոսկվայում, այնպես էլ Բրյուսելում): Ես այդքան չէի վախենա ԵԽԽՎ-ից. կարծում եմ՝ նրանք բարի նպատակներ են հետապնդում: Ունենք նաև Լեհաստանի հարցով մշտադիտարկողներ, որոնք ըստ իս՝ բավական արժանահավատ անձինք են: Նրանց նույնպես մտահոգված են Լեհաստանում դատական իշխանության անկախության խնդրով, ուստի կարող ենք ասել, որ այս ամենը զուտ մտահոգություն արտահայտելու որոշակի ձև է:

Այո', համազեկուցողների կարծիքը կարևոր է, սակայն դարձյալ պետք նշեմ, որ ԵԽԽՎ-ն վերպետական մարմին չէ, ինչպես Եվրամիությունը: ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել կամ Լիսաբոնի պայմանագրի 7-րդ հոդվածի համաձայն՝ հետաքննություն սկսել, սակայն դա բոլորովին առանձին գործառույթ է: Ինչ վերաբերում է ԵԽԽՎ զեկուցողներին, Վենետիկի հանձնաժողովին, իմ լավ ընկեր Դիեգո Գարսիա-Սայանին, որը դատավորների և իրավաբանների անկախության հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողն է, ապա նրանք կարող են ձեզ միայն խորհուրդներ տալ: Ուստի, վատ չի լինի, որ դիմեք հենց այդ մարդկանց, որոնք իրապես բարի նպատակներ են հետապնդում: Նրանցից ոչ մեկը չի փորձում անել այնպես, որ Հայաստանը վատ ներկայանա: Բայց դա, իհարկե, ներքաղաքական իրավիճակին է վերաբերում:

Ակնհայտ է, որ բոլոր ընդդիմադիր կուսակցությունները ձգտում են ընտրություններում հաջողություն ունենալ: Գոյություն ունի ընդդիմություն, ինչը, անշուշտ, շատ լավ է, քանի որ ժողովրդավարությունն, ի վերջո, հիմնվում է ընդդիմադիր հենց այդ համակարգերի վրա:

-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր ելույթում, ներկայացնելով հանրաքվեի պատճառները, քննադատեց ընդդիմախոսներին` ասելով, որ ով դեմ կլինի իրենց, կհամարվի «hակապետական»: Ի՞նչ վերաբերմունք ունեք վարչապետի պահվածքի վերաբերյալ: Արդյո՞ք վարչապետի քայլերը չեն հակասում դեմոկրատիայի սկզբունքներին:

-Պոլեմիկան և նման հեռատորաբանությունը հատուկ են քաղաքական գործիչներին: Նրանք դրան սովոր են: Ես կնախընտրեի, որ նա գնար ընտրողների մոտ, ցածրացներ ձայնը և խոսեր ավելի համագործակցային ոճով: Ես ինքս շատ չեմ սիրում մարդկանց պիտակավորել, կողմ եմ ազատությանը, բայց դա լավ պրակտիկա չէ: Ես հույս ունեմ, որ մեդիան բավարար ինտելիգենտ կլինի` չմեծացնելու համար նման տեքստերը:

Քաղաքական գործիչները կարող են ատելության խոսք օգտագործել, հետո փոշմանել: Բայց մեկ անգամ ասածը արդեն մնում է, չես կարող մեկ անգամ ասել, հետո դա դուրս շպրտել:

Ինչպես ասացի, հույս ունեմ, որ ձեր վարչապետը, ով նույնպես լրագրող է և գիտի գրչի ուժը, կհանդարտվի փորք-ինչ և կստեղծվի ավելի լավ մթնոլորտ կստեղծվի վարչապետի և ընդդիմության միջև:

-Իշխանությունը ձևավորում է հանրաքվեի «Այո»-ի շտաբը: Խորհրդարանական ընդդիմությունը` «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները հանրաքվեի քարոզարշավին մասնակցել չցանկացան: «Ոչ»-ի շտաբը ձևավորեցին մի շարք իրավապաշտպաններ: Ի՞նչ եք կարծում` ինչի՞ նման կլինեն ընտրությունները առանց խորհրդարանական ընդդիմության:

-Պետք է ասեմ, որ ցանկացած ընտրությունների օրինականություն կախված է ընտրողների մասնակցությունից: Այն պետք է լինի առնվազն 30-50 տոկոս: Դա է օրինականությունը, այդպես որոշվում է քո երկրի ապագան: Ես միշտ թերահավատորեն եմ վերաբերվել ընտրությունները բոյկոտելու գաղափարի իմաստությանը: Ընտրությունները բոյկոտելով` դու հաղթանակ տանող ուժերին հետ չես պահում: Դա իրականում դյուրացնում է նրանց գործը:

Վերցնենք, օրինակ Վենեսուելայի ընդդիմությունը: Ես ՄԱԿ-ի առաջին զեկուցողն էի, որ մասնակցեցի Վենեսուելայի ընտրություններին: Ես խոսել եմ և' իրենց խորհրդարանական ընդդիմության, և՛ իշխանության, և՛ թե գործադիրը ներկայացնող նախարարների հետ: Ընդդիմության կողմից ընտրությունները բոյկոտելը նախագահ Մադուրոյի համար հեշտացրեց իր ուզած արդյունքին հասնելը: Նա 67 տոկոսով ապահովեց իր հաղթանակը:

Ես կարծում եմ, որ ձեզ, որպես ժողովրդավարական երկրի, անհրաժեշտ է ավելի շատ միմյանց հետ երկխոսելը: Ես կցանկանայի, որ մարդիկ ձեզ մոտ հիմա ձեռք մեկնեին և ձեռք սեղմեին ավելի շատ և միասին աշխատեին երկրի ապագայի համար: Եթե կան կոռուպցիայի դեպքեր, թո՛ղ դրանցով զբաղվեն դատարանները. եթե կան պաշտոնական դիրքի չարաշահման հետ կապված հարցեր և այլն, դարձյալ դատարանները թող հետաքննեն դրանք: Ժողովրդավարություն օրենքի միջոցով. դա այն է, ինչին մենք ձգտում ենք: Հայաստանը կարող է դրան հասնել, եթե յուրաքանչյուրն իր տեղում լինի: Այստեղ կարող են օգտակար լինել գուցե նաև եկեղեցիները, որոնք մարդկանց հանդարտեցնելոու միջոցով կարող են ասել, որ այդպես վարվելը ճիշտ չէ:

-Ձեր խոսքից կարելի՞ է ենթադրել, որ իրավիճակի լավացումը մեծամասամբ կախված է իշխանություններից:

-Իհարկե, ես ասացի, որ հույս ունեմ, որ կրքերը կհանդարտվեն և մարդիկ կփորձեն երկխոսության մեջ մտնել միմյանց հետ:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լրահոս
Ողջախոհության նշաններ է ցույց տալիս պարետատունը. Հայկ Մանասյան Վերաքննիչ դատարանը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում չի կայացրել. պաշտպան ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է Ալիևին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու որոշումը Արցախ մուտք գործելու պահանջները խստացվում են Ռուսաստանն ու Թուրքիան երկխոսում են Լիբիայում հրադադար հաստատելու նպատակով Արցախի ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարություններին Այսօր Սևանը կանգնած է ճահճացման վտանգի առաջ. Վահագն Վարագյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Արգիշտի Քյարամյանն իր սանիկին ԱԱԾ-ում պաշտոնի է նշանակել ԿԸՀ-ն մերժեց ԼՀԿ դիմումը Այս իշխանությունը մի ոտքով արդեն անցյալում է, նրանք ձախողել են այն ամենը, ինչ հնարավոր է. Սպարտակ Սեյրանյան (տեսանյութ) Ֆրանսիան կորոնավիրուսի 2-րդ ալիքի դեպքում այլևս չի փակի տնտեսությունը Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի և Հայաստանում Բելառուսի դեսպանի հանդիպումը Վերջին 1 տարում մրգերի գներն աճել են Ադրբեջանցիները ձեռք են բերել շուրջ 300 հայաստանցու անձնագրային տվյալներ. Սամվել Մարտիրոսյան Նարեկ Սամսոնյանը ազատ արձակվեց. ՈՒՂԻՂ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծը միտված չէ հեռարձակման ոլորտում բարեփոխումներին. հայտարարություն ՀՅԴ Հայաստանի ԳՄ «Հայրենադարձների» հանձնախմբի ասուլիսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ ԱԺ-ն առանց գլխադասային հանձնաժողվում քննարկման ծավալուն փաթեթ է ընդունում Համաճարակի պատճառով աշխարհում ծայրահեղ աղքատության աճ են կանխատեսել Որ հիվանդություններն ունեցողներն այսուհետ կարող են դիմակ չկրել. Պարետի նոր որոշումը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Մեծ հաճույքով կստորագրեմ. Արարատ Միրզոյանը՝ ՍԴ դատավորների վերաբերյալ օրենքի նախագծի մասին Ինչ ունեցվածքի տեր է Արմեն Սարգսյանը Ձեր ամբողջ խմբակցությունը պետք է ինքնամեկուսանար, որը չի արել. Գևորգ Գորգիսյանը` «Իմ քայլի» մասին Ֆրանսիացի բժիշկների այցը ՀՀ ֆրանսիական կառավարության հետ համաձայնեցված չի եղել Արցախում հաստատվել է կորոնավիրուսի ևս 5 դեպք Նախորդ օրը կորոնավիրուսից մահացած քաղաքացիների մասին մանրամասներ ԱԺ արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 535 դեպք ԱՄՆ-ը սկսեց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու գործընթացը Հաֆթարը խոստացել է Լիբիայից վտարել թուրքական զորքերին ԿԳՄՍ նախարարությունը որդեգրել է ոչինչ չտեսնելու, ունակ կադրերին անտեսելու քաղաքականություն․ «Ազգային օրակարգ» կուսակցություն «Կյանքի խոսք» կոչվող աղանդը դիմելու է ՀՀ Կառավարությանը՝ պահանջելով, որ եկեղեցիներում ծեսեր անեն Հնարավոր է ՄԻԵԴ-ի կողմից պահանջվի ՍԴ դատավորներին սեղմ ժամկետում վերականգնել պաշտոններում․ Գոհար Մելոյան Փաշինյանական ռեժիմի գոյության ամեն օրը սպառնալիք է Հայաստանի ու Արցախի ֆիզիկական անվտանգությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Ժողովուրդ». Տեղափոխություններ Արցախից Հայաստան. նոր նշանակում «Հրապարակ». Էմոցիոնալ ազգ ենք՝ ճարպիկների գցած խայծերը կուլ տվող և կեղծ օրակարգերի շուրջ համախմբվող «Իրավունք». «Տարվա քավոր» Վահե Ղալումյանը գաղտնի շրջում է` նկարելով բոլոր նրանց, ովքեր դիմակ չեն դնում «Իրավունք». Սամվել Ալեքսանյանը յուղոտ պատառներից օգտվելու առիթը բաց չի թողնում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan