Մահացել է ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը

Մահացել է ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.amՄահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը։

Այս մասին լուրը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է «Փոփոխությունների թատրոնի» գեղարվեստական ղեկավար Հայկ Սեկոյանը:

«Իմ և բոլորիս սիրելի պապիկը մահացավ», – գրել է նա և կից հրապարակել իր և դերասանի լուսանկարը։

Նշենք, որ Երվանդ Մանարյանը ծնվել է Իրանում 1924 թվականին։ Սովորել է տեղի Հայկազյան դպրոցում, ապա՝ Թեհրանի ամերիկյան և պարսկական քոլեջներում։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952 թվականին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում