Ռուսաստանը տասնյակ նոր Սու-34 գերձայնային կործանիչ ռմբակոծիչներ կստանա

Ռուսաստանը տասնյակ նոր Սու-34 գերձայնային կործանիչ ռմբակոծիչներ կստանա

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amՌուսաստանի օդատիեզերական ուժերը ունիվերսալ հետախուզական տարաներով մի քանի տասնյակ գերձայնային Սու-34 տեսակի կործանիչ ռմբակոծիչներ կստանան, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նշվում է, որ երկրի պաշտպանության նախարարության և «Սուխոյ» ընկերության միջև առաջիկա ամռանը նախատեսվում է կնքել համապատասխան պայմանագիրը: Աղբյուրի համաձայն` ինքնաթիռները հագեցած կլինեն նորագույն ռադիոէլեկտրոնային սարքավորումներով, որոնք ստեղծվել են «Սիչ» փորձարարակոնստրուկտորային աշխատանքների արդյունքում:

Տեղեկությունների համաձայն` ապագայում նախատեսվում է արդիականացնել Սու-34 սպառազինության կայանման տարածքը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում