Պուտինը խոսել է իր աշխատավարձից

Պուտինը խոսել է իր աշխատավարձից

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 19-ին Սանկտ Պետերբուրգի առաջին քաղաքապետ Անատոլի Սոբչակի արձանին ծաղիկներ դնելուց հետո, մոտեցել է արձանի մոտ հավաքված քաղաքացիներին: Այս մասին տեղեկացնում է eadaily.com կայքը:

Մի կին Պուտինին հարց է ուղղել, թե ինչպես կարելի է ապրել ամսական 10 800 ռուբլիով:

«Կարծում եմ՝ շատ դժվար»,-համաձայնել է Պուտինը:

Այդ ժամանակ կինը եզրակացրել է, որ Պուտինի աշխատավարձը ավելի բարձր է իր նշած գումարից:

«Ոչ միայն իմը: Կան շատ ավելի բարձր աշխատավարձեր: Նախագահի աշխատավարձը ամենաբարձրը չէ»,-նշել է ռուս ղեկավարը:

Կինը Պուտինին բողոքել է, որ պետության կողմից նվազագույն եկամուտի չափը չի բավարարում մթերքներ գնելուն և հետաքրքրվել է՝ ինչ պետք է անեն միայնակ մայրերը:

«Ես հասկանում եմ: Դրա համար էլ մենք հիմա երեխաներ ունեցող ընտանիքներին աջակցելու ծրագիր ենք իրականացնում»,-ասել է Պուտինը:

2018 թվականին Պուտինի ընդհանուր հայտարարագրված եկամուտը կազմել է 8,648,000 ռուբլի, այսինքն ՝ ամսական մոտ 720,000 ռուբլի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում