Լավրովը պատմել է Թուրքիայի հետ բանակցություններում Ռուսաստանի ծրագրերի մասին

Լավրովը պատմել է Թուրքիայի հետ բանակցություններում Ռուսաստանի ծրագրերի մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, Analitik.amՌուսաստանը մտադիր է Թուրքիայի հետ քննարկել սիրիական Իդլիբի վերաբերյալ պայմանավորվածությունները, դրանց իրականացման առումով: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է Ինտերֆաքսը:

Նրա խոսքերով, Մոսկվան պլանավորում է շարունակել իրավիճակի դիտարկումը, սակայն խոսքը ոչ թե «մեկուկես տարի առաջվա սկզբնական իրավիճակը վերստեղծելու մասին է, այլ արդյունքների առումով պայմանավորվածությունները կատարելու»:

Լավրովը հավելել է, որ Սիրիայի վերաբերյալ Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները չեն նշանակում իրավիճակի սառեցում, և Թուրքիան չի կատարել Իդլիբի վերաբերյալ իր պարտավորությունները:

Նախարարը նաև նշել է, որ Սիրիայի հարցով Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը նախապատրաստելու վերաբերյալ կոնկրետ հանձնարարականներ չկան․ «Մենք պատրաստ ենք աշխատել ցանկացած, ներառյալ՝ ամենաբարձր մակարդակում»,-ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում