Եմենում պայթեցրել են պաշտպանության նախարարի մեքենան

Եմենում պայթեցրել են պաշտպանության նախարարի մեքենան

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Փետրվարի 19-ին մահափորձ է կատարվել Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարության պաշտպանության նախարարի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Եմենի տեղեկատվության նախարարի խորհրդական Մուխթար ար-Ռահբիին:

Ականի վրա մեքենայի պայթյունի հետևանքվ նախարարը չի տուժել, սակայն նրան ուղեկցող անձնակազմից զոհեր և վիրավորներ կան:

«Եմենի պաշտպանության նախարարը փրկվել է մահափորձի ժամանակ ականի վրա մեքենայի պայթելու արդյունքում»,-նշել է ար-Ռահբին:

Մահափորձը տեղի է ունեցել Մաարիբ նահանգից արևմուտք ընկած տարածքում. գրանցվել է 4 զոհ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում