ԱԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի դեսպանին

ԱԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.amՓետրվարի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Մուհամմեդ Հաջ Իբրահիմին։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ ֆեյսբուքյան էջը:

ՀՀ ԱԳՆ ղեկավարը Հայաստանի կառավարության և հայ ժողովրդի անունից խորին շնորհակալություն հայտնեց Սիրիայի խորհրդարանին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևն ընդունելու համար։

Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին նաև Մերձավոր Արևելքում զարգացումները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում