Բակո Սահակյանը Մարտունիում խորհրդակցություն է հրավիրել

Բակո Սահակյանը Մարտունիում խորհրդակցություն է հրավիրել

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.amԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին Մարտունի շրջկենտրոնում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն շրջվարչակազմի և համայնքների ղեկավարների մասնակցությամբ և նրանց հետ քննարկել մի շարք սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, խորհրդակցությանը ներկա էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում