AM | RU
USD
EUR
RUB

ԱԱԾ նոր բացահայտումը

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.amՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու որդեգրած քաղաքականությանը, պետության հիմքերը քայքայող այդ արատավոր երևույթի հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է 2019 թ. ձմեռային զորակոչի ընթացքում կաշառքի դիմաց ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում տալու հերթական առերևույթ հանցադեպը։ Այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ մամուլի ծառայությունից:

Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲ ընկերության վիրաբույժը 2019 թ. դեկտեմբերին պարտավորվել է ծանոթ պաշտոնատար անձանց միջոցով կազմակերպել զորակոչային տարիքի հասած երիտասարդի պարտադիր զինվորական ծառայությունից 3 տարով տարկետում ստանալու գործընթացը, որի համար վերջինիս մորից միջնորդավորված պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառքի գումարը՝ 10.000 ԱՄՆ դոլարը, այն փոխանցել է իրավասու պաշտոնատար անձին, որն էլ կարգավորել է զորակոչիկի պարտադիր զինվորական ծառայությունից 3 տարով տարկետում ստանալու հարցը։

Բավարար փաստական տվյալների ձեռք բերման արդյունքում կաշառք ստանալուն օժանդակող վիրաբույժը բերման է ենթարկվել, կաշառք տվող անձը և միջնորդն անհերքելի ապացույցների առկայության պարագայում խոստովանել են կաշառք տալու հանգամանքը։

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կաշառք ստանալուն օժանդակողը ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ կաշառք ստանալու հնարավոր այլ հանցադեպերը, կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված անձանց շրջանակը բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Լրահոս
EASA-ի կողմից բարձր գնահատված պետական ինստիտուտ են ստացել ու երկու տարում ոչնչացրել այն. Հրանտ Մելիք-Շահնազարյան Հայաստանի քաղավիացիայի շուրջ սեղծված իրավիճակի ու պաշտոնական մանիպուլյացիաների մասին Իրանում կորոնայի դեմ պայքարում վարակված և մահացած բժիշկները համարվելու են նահատակներ Նոր խստացումներ՝ վարորդական վկայական ստանալու համար Իտալիայում Covid-19-իվ մահացածների թիվը գերազանցել է 15 000-ը. ТАСС Կորոնավիրուսը սնանկացնում է աշխարհը Ահա այսպես շուրջ երկու տարի է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ստում ու ստում է. Միհրան Հակոբյան Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել կորոնավիրուսի թեմայով 30 000 դրամ ստացող նպաստառուն ի վիճակի՞ է վճարել 45 000 դրամ տան վարձ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Բոլորս հասկանում ենք, որ սա բավականին բարդ խնդիր է լուծելու համար. Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Վերակենդանացման բաժանմունքներում կորոնավիրուսով վարակված 25 պացիենտ կա Ինչով է տարբերվում կորոնավիրուսը գրիպից Մեր թիվ մեկ բորտը Եվրոպա կարանալու ա թռնի՞, թե երկրի ղեկավարը եզներին լծած ֆայտոնով ա գնալու Բրյուսել. Արմեն Մինասյան Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացի է մահացել Դեսպանատունը պարզաբանում է՝ ինչպես են ընտրվել Մոսկվա-Երևան չվերթի ուղևորները Վթարի է ենթարկվել կորոնավիրուսով վարակված 3 քաղաքացու տեղափոխող շտապօգնության մեքենան «Այստեղ խայտառակ վիճակ է». 500-ից ավելի հայ մնացել են ՌԴ-ում և չեն կարողանում վերադառնալ Հայաստան (Լուսանկարներ) Այս ապաշնորհ պաշտոնյաները Նիկոլ Փաշինյանի դեմ ամենածավալուն ցուցմունքներ տվողներն են լինելու. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Օդի ջերմաստիճանը կբարձրանա, հետո կրկին կիջնի Ռուսաստանը կորոնավիրուսը հայտնաբերելու թեստային համակարգ է փոխանցել ԱՄՆ-ին. ՌԻԱ Նովոստի «Կոնտակտավորների» նկատմամբ վերահսկողություն հաստատելու մեխանիզմը բազմաթիվ հարցեր է առաջացնում. Ռուբեն Մելիքյան Սահմանփակումները խախտելու համար մեկ օրում տուգանվել է 477 մարդ Հայաստանին լրջագույն վնաս է հասցվել Հլը մեկը լինի հարցնող՝ ո՞ւմ վրա ես հոխորտում, ո՞ւմ ես քո կարճ խելքով սովորեցնում. Ռուսլան Բաղդասարյանը՝ Հայկ Մարությանին Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը. «Sputnik-Վրաստան» Զինծառայող Գ. Բաբակեխյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է համածառայակիցը․ ՔԿ Հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմն ավելի քան 170 անգամ Արթուր Վանեցյանը հեռավար դաս է անցկացրել Քաշաթաղի դպրոցականների հետ (տեսանյութ, լուսանկարներ) «Դոմոդեդովոյում» մնացած ՀՀ քաղաքացիները տեղափոխվել են մոտակա հյուրանոց. ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն Որոշել էի չպատմեմ, բայց երևի իզուր. Վարդան Նիկոյան Տաթևիկ Ռևազյանը թքած ունի իր հայրենիքի վրա. Նարեկ Մալյան (տեսանյութ) Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է ԱՀԿ-ն՝ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ ճիշտ սննդակարգի մասին Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է. Թարմ տվյալներ Ինչ եղանակ է սպասվում հանրապետությունում ԱՄՆ դոլարի և եվրոյի փոխարժեքները բարձրացել են Կորոնավիրուսը Նյու Յորքում գրեթե երկու հազար մարդու կյանք է խլել. Ինտերֆաքս Հայ առաքելական եկեղեցին նշում է Ղազարոսի հարության հիշատակության օրը Մարտին սպառողական շուկայում արձանագրվել է գնաճ Նախկին ԽՍՀՄ երկրներում Հայաստանը 4-րդն է կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվով
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan