Ջորջ Սորոսին սկսել է խանգարե՞լ Facebook-ը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, Analitik.am: Օլիգարխ Ջորջ Սորոսը New York Times-ի սյունյակում հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է արել զրկել Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին և գործադիր տնօրեն Շերին Սենդբերգին կազմակերպության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավունքից։
Սորոսը նշել է, որ Ցուկերբերգը նպաստում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերընտրվելուն։
«Ես կարծում եմ, որ պարոն Թրամփը և Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը գիտակցում են, որ իրենց հետաքրքրությունները համընկնում են՝ նախագահը հաղթում է ընտրություններում, Ցուկերբերգը՝ գումար աշխատում», – գրել է Սորոսը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դավոսում Սորոսը նորից խոսել էր Սպիտակ տան և Facebook-ի համագործակցության մասին։
Երկու տարի առաջ էլ Սորոսը քննադատել էր Google համակարգը՝ անվանելով այն «սպառնալիք» ժողովրդավարության համար։
Դեմոկրատական կուսակցությունից Էլիզաբեթ Ոուրենն էլ կոչ էր արել մասնատել այդ ընկերությունները՝ Amazon-ի և Apple-ի հետ միասին։
Նշենք, որ Ջորջ Սորոսը հանդիսանում է «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի հիմնադիրը։ Այս հիմնադրամի գործունեության դեմ աշխարհի տարբեր երկրներում պայքար է մղվում․ Մի շարք երկրներում արգելված է հիմնադրամի գործունեությունը՝ պայմանավորված նրանով, որ վերջինս խառնվում է երկրի ներքին գործերին՝ առաջացնելով ներքաղաքական հակամարտություններ, հասարակության շրջանում լարվածություն և այլ վտանգներ։ Ջորջ Սորոսը հայտնի է նաև նրանով, որ միլիոնավոր դոլարներ է տրամադրում ԼԳԲՏ քարոզչության և թմրանյութերի օրինականացմանն ուղղված տարբեր ծրագրեր իրագործելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում