Ռուսաստանը նախատեսում է նախկին նախագահներին քրեական հետապնդումից անձեռնմխելիություն տալ

Ռուսաստանը նախատեսում է նախկին նախագահներին քրեական հետապնդումից անձեռնմխելիություն տալ

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.amՌուսաստանի նախագահները կարող են անձեռնմխելի դառնալ քրեական հետապնդումից այն ժամանակ, երբ նրանք լքեն իրենց պաշտոնը՝ առաջարկվող սահմանադրական բարեփոխումների ներքո։ Այս մասին, ինչպես գրում է Reuters-ը, նախօրեին հայտնել է ՌԴ պատգամավոր Պավել Կրաշեննիկովը:

Խորհրդարանական աշխատանքային խմբի կողմից արված այս առաջարկությունը եկավ այն բանից հետո, երբ նախորդ ամիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց քաղաքական համակարգում բարեփոխումների մասին, որոնք որոշակի լիազորություններ հանվում են նախագահի վրայից։

Պուտինի նախաձեռնությունները, որին հաջորդեց կառավարության փոփոխությունը, լայնորեն դիտարկվում է որպես միջոց, որը թույլ կտա նրան երկարաձգել իր իշխանությունը 2024 թվականին իր ժամկետի ավարտից հետո:

Խորհրդարանական աշխատանքային խմբի առաջարկներով նախատեսվում է, որպեսզի նախկին նախագահները անձեռնմխելի լինեն քրեական հետապնդումից։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ չի մեկնաբանի աշխատանքային խմբի առաջարկը այս փուլում:

Խմբի առաջարկությունների ընդունման համար դրանք պետք է հաստատեն խորհրդարանի ստորին պալատի կողմից ևս երկու քվեարկությամբ, նախքան վերին պալատի կողմից քվեարկությունը, վերանայվեն տարածաշրջանային խորհրդարանների կողմից, այնուհետև ստորագրվի Պուտինի կողմից:

Պուտինն ասել է, որ առաջարկվող փոփոխությունները կդրվեն համաժողովրդական քվեարկության, բայց դեռ ժամկետ չկա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում