«Իրավունք». Արձանագրվել է 37 փաստ, որ պետական պարտքի կառավարման հարցում ռիսկեր կան

«Իրավունք». Արձանագրվել է 37 փաստ, որ պետական պարտքի կառավարման հարցում ռիսկեր կան

«ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձ­նաժողովը երեկ հրավիրած նիստում քննարկեց ՀՀ հաշվեքննիչ պալատի ըն­թացիկ եզրակացությունը՝ ՀՀ պետական պարտքի կառավարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ:

Ըստ ՀՀ հաշվեքննիչ պալատի մեթո­դաբանության, վերլուծության և միջազ­գային կապերի վարչության պետ Կարեն Առուստամյանի՝ հաշվեքննությունն ընդգրկել է 2017 և 2018 թվականները, որի նպատակն է եղել որոշել, թե ՀՀ պե­տական պարտքի կառավարման առկա համակարգը երաշխավորո՞ւմ է պետա­կան պարտքի արդյունավետ կառավա­րում:

Սակայն, պարզվում է՝ 8 հիմնական ուղղություններով իրականացված հաշվեքննությունը ցույց է տվել, որ հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է 37 փաստ, որոնք վկայում են, որ պետա­կան պարտքի կառավարման հարցում կան ռիսկեր»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում