AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ». Կորոնավիրուսի տարածման տնտեսական հետևանքները. ինչպե՞ս կազդի այն ՀՀ-ի վրա

 

«Չինաստանում և նրա սահմաններից դուրս կորոնավիրուսի տարածումը շարունակում է մնալ համաշխարհային լուրջ սպառնալիք։ Բացի այն, որ վարակի տարածումը կարող է հազարավոր մարդկանց կյանքեր խլել, այն խոստանում է լուրջ բացասական ազդեցություն ունենալ համաշխարհային տնտեսության վրա։

Անգամ որոշ տնտեսագետներ այնպիսի կանխատեսումներ են անում, որ կորոնավիրուսի համաճարակի տարածումը համաշխարհային տնտեսության ներսում կարող է հանգեցնել այնպիսի ճգնաժամային իրավիճակի, ինչպիսին 2007-2008 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամն էր։

Պետք է նկատի ունենալ, որ անվանական ՀՆԱ-ի ցուցանիշներով Չինաստանն աշխարհի երկրորդ տնտեսությունն է ԱՄՆ-ից հետո։

Այդ երկիրն ապահովում է գլոբալ տնտեսության 16,9 տոկոսը, կամ գրեթե մեկ հինգերորդը։ Բացի այդ, Չինաստանը տեքստիլ արդյունաբերության հսկա է, արտադրում է ահռելի քանակով պարեն, ավտոմեքենաներ և այլ ապրանքներ։ Չինաստանում են աշխատում բազմաթիվ հայտնի ընկերությունների գործարաններ և մասնաճյուղեր։

Դեռ անցած տարի չինական տնտեսության զարգացումը սկսել էր դանդաղել՝ ԱՄՆ-ի կողմից վարվող առևտրային պատերազմի, Հոնկոնգում առկա անկայուն քաղաքական վիճակի և այլ հանգամանքների պատճառով, և, ըստ այդմ, 2019 թվականին չինական տնտեսության աճը կազմել է 6,1 %։

Այս ցուցանիշն ամենացածրն է նախորդ 20 տարիների ընթացքում։ Իսկ արդեն կորոնավիրուսի տարածումը և կարանտինի հայտարարումը նոր հարված է հասցնում չինական տնտեսությանը՝ իր բացասական ազդեցությունն ունենալով չինական առևտրի, բիզնեսի և ձեռնարկությունների աշխատանքի վրա։

Սակայն բոլորիս այս փուլում մի հարց է հետաքրքրում, թե կորոնավիրուսի տարածումը և չինական տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացներն ինչ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի տնտեսության վրա, քանի որ մեր տնտեսությունը տարբեր ուղղություններով փոխկապակցված է չինական տնտեսության հետ։

Հայաստանի տնտեսությունը չինական տնտեսության աճի նվազումից կարող է ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի բացասական իմպուլսներ ստանալ։ 2019 թվականի տվյալներով, Չինաստանը Հայաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերն է և զիջում է միայն Ռուսաստանին։

Իսկ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, Հայաստան-Չինաստան առևտրաշրջանառությունը 2019 թվականին կազմել է մոտ 945 մլն դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 22,5%-ով։ Մասնավորապես, Հայաստանից Չինաստան արտահանումը կազմել է մոտ 194 մլն դոլար՝ աճելով 80,7 %-ով։

Չինաստանից Հայաստան ներմուծումը 751 մլն դոլար է, իսկ աճը՝ 13,1%: Հատկապես ուշագրավ է, որ Հայաստանից դեպի Չինաստան արտահանման մասնաբաժնում ահռելի մեծ տեղ է զբաղեցնում պղնձի արտահանումը։

Իսկ ներկայումս կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակում Չինաստանում պղնձի պահանջարկը սկսել է նվազել, որի արդյունքում էլ պղնձի համաշխարհային գների անկում է նկատվում։

Տարբեր գնահատականներով, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ պղինձն աշխարհում էժանացել է 10-12 %-ով, և Հայաստանը սրա արդյունքում կարող է կորուստներ ունենալ արտահանվող հանքահումքից ստացվող եկամուտների մասով, որն անպատճառ ազդելու է մեր տնտեսության զարգացման դինամիկայի վրա։

Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ Չինաստանում կորոնավիրուսի տարածման հետևանքով նավթի գների անկում է գրանցվում շուկայում, քանի որ Չինաստանը 20 %-ով կրճատել է նավթի ներկրումը։ Սա հատկանշական է այն առումով, որ Չինաստանն աշխարհի խոշորագույն նավթ ներկրողն է։

Իսկ, ինչպես գիտենք, Հայաստանի տնտեսական հիմնական գործընկեր Ռուսաստանի տնտեսությունը շատ զգայուն է նավթի գների նկատմամբ, քանի որ մեծ եկամուտներ է ստանում դրա արտահանումից։

Բացի այդ, արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Ռուսաստանը մեծ ջանքեր է գործադրել Չինաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները խորացնելու ուղղությամբ։

Ուստի չինական տնտեսությունում տեղի ունեցող զարգացումները և նավթի գնանկումը հանգեցնելու են ռուսական ռուբլու՝ առանց այն էլ անկայուն դիրքերի թուլացմանը։ Եվ քանի որ Հայաստանի տնտեսությունը բազմաթիվ թելերով կապված է ռուսական տնտեսության հետ, ապա Ռուսաստանի տնտեսական իրավիճակի վատթարացումը կարող է իր բացասական հետքը թողնել նաև մեր տնտեսության վրա։

Մասնավորապես անկումային իրավիճակ կստեղծվի Ռուսաստանից Հայաստան փոխանցվող տրանսֆերտների ծավալներում, կնվազեն Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանումների արդյունքում ստացվող եկամուտները և այլն։

Սրան գումարենք նաև առկա լոգիստիկ խնդիրները, ու իրավիճակն առավել պարզ կդառնա: Այնինչ, մեր կառավարությանը, կարծես, առանձնապես չեն հետաքրքրում այս վտանգները:

Գոնե հրապարակային մակարդակում չեն երևում ծրագրեր, որոնք թույլ կտան նվազեցնել առկա ռիսկերը, որքան հնարավոր է: Կարևորը միլիոնավոր դոլարներ ծախսելն ու անիմաստ, երկրին, պետությանն ու քաղաքացիներին ոչինչ չտվող, միայն մեկ անձի ամբիցիաները բավարարող հանրաքվե անցկացնելն է»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 600 000-ը․ Worldometer Իտալիայի նախագահը դիմել է ժողովրդին «Ինձ ընտրողն ինձ հետ միասին կանգնում է մեր զորքի շարքերում». Վիտալի Բալասանյան Ս. Գրիգոր Լուսավորչի չարչարանքների ու վիրապ մտնելու հիշատակության օրն է Այսօր Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցման ենք սպասում․ Գագիկ Սուրենյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Հարավային Կորեայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 9478-ի, մահացել է 144 մարդ․ «ՌԻԱ Նովոստի» Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 43 դեպք, վարակվածների թիվը 372 է «Ժողովուրդ». Մասիս Մայիլյանը չկատարեց իր առաջին խոստումը․ նա կրկին փորձում է հերքել անհերքելին «Ժողովուրդ». Մահապարտներով սպառնալով՝ որոշ բանկերից խոշոր գումար են պահանջում «Ժողովուրդ». Ազգային ժողովն ավելացնելու է ծախսերը, աշխատավարձային ֆոնդն ավելանում է ԱՄՆ կառավարությունը 1,1 մլն դոլար է տրամադրել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 28 Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է օրական ռեկորդը՝ հասնելով 969-ի․ CNN Պետդումայի պատգամավորները կորոնավիրուսի թեստ կհանձնեն Մարտի 28-ի ժամը 00։00-ից մինչև ապրիլի 24-ը Ուկրաինան դադարեցնում է չարթերային թռիչքները Փրկարար ծառայության աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել ՀՀ-ի և ՉԺՀ-ի միջև մուտքի արտոնագրի պահանջի վերացման համաձայնագիրը կասեցվել է արդեն մինչև մայիսի 31-ը ՌԴ նախագահի աշխատակազմի աշխատակիցը վարակվել է կորոնավիրուսով․ Interfax Փետրվար ամսվա աշխատանքի համար պարգևատրվել են 61 միլիոն դրամով Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել․ Politico Մարտի 31-ին քվեարկելով Վիտալի Բալասանյանի օգտին, ասում եք՝ այո բարեկեցությանը Կորոնավիրուսի հաստատված դեպքերի տվյալները՝ ըստ մարզերի Բլոկադայի մեջ գտնվելով՝ պետք է հասկանանք, որ մեզ պետք է ազգային ավիափոխադրող. Արմեն Մինասյան Դեսպանությունը կազմակերպեց Վրաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների հերթական խմբի մեկնումը Հայաստան Սերժ Սարգսյանի ուղերձը` արցախցիներին Կասկածներ են առաջանում, որ այս ամենի մեջ դիտավորություն կա. պաշտպանը՝ Ռ. Քոչարյանի գործով դատական նիստի ձգձգման մասին Մեզ անհրաժեշտ են ոչ թե հզոր ցնցումներ, այլ՝ հզոր Արցախ. Վիտալի Բալասանյանի ուղերձը ժամը 10:00-ից 12:00-ն պետք է սպասարկվեն միայն կենսաթոշակային տարիքի քաղաքացիները Աննախադեպ իրականություն. չե՞ն հասկացել, թե՞ հասկացել ու լռել են ՀՀ վերադարձի համար տոմս գնած ՀՀ քաղաքացիներին անմիջապես կապ հաստատեն ավիաընկերության հետ Հայտնաբերվել են գերբեռնված ուղևորափոխադրում իրականացնողներ Իրանում 1 օրում կորոնավիրուսից 144 մարդ է մահացել. «ՌԻԱ Նովոստի» Նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել Ռուսաստանում կարանտինը խախտողները կտուգանվեն մինչև 1 միլիոն ռուբլիով Նիկոլ Փաշինյանն աթոռի համար խաբեց ու խաբում է ժողովրդին (տեսանյութ) Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը վարակվել է կորոնավիրուսով ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը` առաջնագծի զորամասերի իրավիճակի մասին Մասիս Մայիլյանին իրոք արգելված է մուտքը ՌԴ․ փաստաթուղթ Զինծառայող է վիրավորվել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan