AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ». Կառավարությունը սաբոտաժի է ենթարկում Փաշինյանի առաջադրանքները

 

«Հերթական ներդրողը Հայաստանում հանդիպել է պետական համակարգում առկա բյուրոկրատիային և հիասթափվել: Տեղեկություններ ունենք այն մասին, որ անմիջապես հեղափոխությունից հետո Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկություն է հայտնել First Industrial Zone միջազգային ընկերությունը:

2 փուլից բաղկացած ծրագրով այս ընկերությունը պատրաստակամություն է հայտնել առաջին փուլով Հայաստանում կատարել 30 միլիոն դոլարի ներդրում, ստեղծել 200 աշխատատեղ և զբաղվել զրահապատ մեքենաների արտադրությամբ, մեքենաների զրահապատմամբ՝ 5 տարվա հարկերից ազատման թույլտվության պարագայում:

Մեքենաների 10 տոկոսը, ըստ առաջարկի, պետք է բարեգործական հիմունքներով տրամադրվեր Հայաստանի Հանրապետությանը, մասնավորապես, ԱԻՆ-ին և ՊՆ-ին: Սեփականատերերը հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այդ հանդիպումից հետո Փաշինյանը հստակ հրահանգել է կազմել հանձնաժողով և աջակցել ծրագրին:

Սակայն 2 տարի է արդեն, ինչ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ինչպես նաև այլ հարակից կառույցների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը չի կարողանում եզրակացություն տալ, այսինքն, ստացվում է, որ, պատկերավոր ասած, կառավարությունը սաբոտաժի է ենթարկում Նիկոլ Փաշինյանի առաջադրանքները:

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ թերի աշխատանքից հիասթափված ինվեստորը ծրագիրը որոշել է փակել և հեռանալ Հայաստանից: Ստացվում է, այս իշխանությունները մտածում են միայն այսրոպեական ձեռքբերումների մասին, չեն գծում հեռահար պլաններ և չունեն հստակ ռազմավարություն, թե ինչ ենք ունենալու մի քանի տարի հետո»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
«Ինձ ընտրողն ինձ հետ միասին կանգնում է մեր զորքի շարքերում». Վիտալի Բալասանյան Ս. Գրիգոր Լուսավորչի չարչարանքների ու վիրապ մտնելու հիշատակության օրն է Այսօր Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցման ենք սպասում․ Գագիկ Սուրենյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Հարավային Կորեայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 9478-ի, մահացել է 144 մարդ․ «ՌԻԱ Նովոստի» Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 43 դեպք, վարակվածների թիվը 372 է «Ժողովուրդ». Մասիս Մայիլյանը չկատարեց իր առաջին խոստումը․ նա կրկին փորձում է հերքել անհերքելին «Ժողովուրդ». Մահապարտներով սպառնալով՝ որոշ բանկերից խոշոր գումար են պահանջում «Ժողովուրդ». Ազգային ժողովն ավելացնելու է ծախսերը, աշխատավարձային ֆոնդն ավելանում է ԱՄՆ կառավարությունը 1,1 մլն դոլար է տրամադրել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 28 Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է օրական ռեկորդը՝ հասնելով 969-ի․ CNN Պետդումայի պատգամավորները կորոնավիրուսի թեստ կհանձնեն Մարտի 28-ի ժամը 00։00-ից մինչև ապրիլի 24-ը Ուկրաինան դադարեցնում է չարթերային թռիչքները Փրկարար ծառայության աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել ՀՀ-ի և ՉԺՀ-ի միջև մուտքի արտոնագրի պահանջի վերացման համաձայնագիրը կասեցվել է արդեն մինչև մայիսի 31-ը ՌԴ նախագահի աշխատակազմի աշխատակիցը վարակվել է կորոնավիրուսով․ Interfax Փետրվար ամսվա աշխատանքի համար պարգևատրվել են 61 միլիոն դրամով Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել․ Politico Մարտի 31-ին քվեարկելով Վիտալի Բալասանյանի օգտին, ասում եք՝ այո բարեկեցությանը Կորոնավիրուսի հաստատված դեպքերի տվյալները՝ ըստ մարզերի Բլոկադայի մեջ գտնվելով՝ պետք է հասկանանք, որ մեզ պետք է ազգային ավիափոխադրող. Արմեն Մինասյան Դեսպանությունը կազմակերպեց Վրաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների հերթական խմբի մեկնումը Հայաստան Սերժ Սարգսյանի ուղերձը` արցախցիներին Կասկածներ են առաջանում, որ այս ամենի մեջ դիտավորություն կա. պաշտպանը՝ Ռ. Քոչարյանի գործով դատական նիստի ձգձգման մասին Մեզ անհրաժեշտ են ոչ թե հզոր ցնցումներ, այլ՝ հզոր Արցախ. Վիտալի Բալասանյանի ուղերձը ժամը 10:00-ից 12:00-ն պետք է սպասարկվեն միայն կենսաթոշակային տարիքի քաղաքացիները Աննախադեպ իրականություն. չե՞ն հասկացել, թե՞ հասկացել ու լռել են ՀՀ վերադարձի համար տոմս գնած ՀՀ քաղաքացիներին անմիջապես կապ հաստատեն ավիաընկերության հետ Հայտնաբերվել են գերբեռնված ուղևորափոխադրում իրականացնողներ Իրանում 1 օրում կորոնավիրուսից 144 մարդ է մահացել. «ՌԻԱ Նովոստի» Նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել Ռուսաստանում կարանտինը խախտողները կտուգանվեն մինչև 1 միլիոն ռուբլիով Նիկոլ Փաշինյանն աթոռի համար խաբեց ու խաբում է ժողովրդին (տեսանյութ) Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը վարակվել է կորոնավիրուսով ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը` առաջնագծի զորամասերի իրավիճակի մասին Մասիս Մայիլյանին իրոք արգելված է մուտքը ՌԴ․ փաստաթուղթ Զինծառայող է վիրավորվել Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում պատահական համարների զանգում և զրուցում է քաղաքացիների հետ Գագիկ Սուրենյանը՝ սպասվող եղանակի մասին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan