AM | RU
USD
EUR
RUB

Սահմանադրական դատարանը քննեց «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի մի քանի կետերի սահմանադրականության հարցը (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.amՍահմանադրական դատարանն այսօր հրավիրել էր հերթական նիստը, որին ներկա էին ՍԴ բոլոր դատավորները, բացառությամբ՝ Վահե Գրիգորյանի։ Նիստի օրակարգում ընդգրկված երկու հարցերն էլ վերաբերում էին ՀՀ ոստիկանության ծառայողին։

Առաջինով հարցով բարձրագույն դատարանը քննում էր «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի՝ այնքանով, որքանով ոստիկանության ծառայողին արգելում է լինել կրոնական կազմակերպության անդամ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ վարչական դատարանի դիմումը: Այս հարցը ՍԴ-ում քննվել էր գրավոր ընթացակարգով և նիստի սկզբում հրապարակվեց որոշումը, համաձայն որի՝ համապատասխան դրույթը ճանաչեց հակասահմանադրական։

Օրակարգի մյուս հարցով՝ բանավոր ընթացակարգով, Սահմանադրական դատարանը քննում էր Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը, որը վերաբերում էր ոստիկանության ծառայողների իրավունքների երաշխավորմանը:

Մասնավորապես, խոսքը «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ պարբերության, «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 16.1 հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ միավորված գործի մասին է:

Արման Թաթոյանի դիտարկմամբ՝ խնդիրն այն է, որ գործող օրենսդրությամբ ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակում վերջինս միաժամանակ զրկվում է աշխատավարձի վճարման, սեփական նախաձեռնությամբ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու, ինչպես նաև այլ պաշտոնի նշանակվելու հնարավորություններից, բացառությամբ գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանք կատարելուց:

Պատասխանող կողմը՝ ԱԺ ներկայացուցիչը խնդրում է վիճարկվող դրույթները ճանաչել սահմանադրությանը համապատասխանող: Ըստ ԱԺ-ի՝ վիճարկվող դրույթները սահմանադրության հետ հակասության մեջ չեն մտնում, բայց դիմումով բարձրացված հարցերը, ընդհանուր առմամբ, ընդունելի են նաև ԱԺ-ի կողմից և օրենքներում բարեփոխումները կատարվում են:

ՍԴ գնաց դռնփակ խորհրդակցության՝ գործով որոշում կայացնելու համար: Որոշումը կհրապարակվի առաջիկայում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լրահոս
Այսօր Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցման ենք սպասում․ Գագիկ Սուրենյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Հարավային Կորեայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 9478-ի, մահացել է 144 մարդ․ «ՌԻԱ Նովոստի» Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 43 դեպք, վարակվածների թիվը 372 է «Ժողովուրդ». Մասիս Մայիլյանը չկատարեց իր առաջին խոստումը․ նա կրկին փորձում է հերքել անհերքելին «Ժողովուրդ». Մահապարտներով սպառնալով՝ որոշ բանկերից խոշոր գումար են պահանջում «Ժողովուրդ». Ազգային ժողովն ավելացնելու է ծախսերը, աշխատավարձային ֆոնդն ավելանում է ԱՄՆ կառավարությունը 1,1 մլն դոլար է տրամադրել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 28 Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է օրական ռեկորդը՝ հասնելով 969-ի․ CNN Պետդումայի պատգամավորները կորոնավիրուսի թեստ կհանձնեն Մարտի 28-ի ժամը 00։00-ից մինչև ապրիլի 24-ը Ուկրաինան դադարեցնում է չարթերային թռիչքները Փրկարար ծառայության աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել ՀՀ-ի և ՉԺՀ-ի միջև մուտքի արտոնագրի պահանջի վերացման համաձայնագիրը կասեցվել է արդեն մինչև մայիսի 31-ը ՌԴ նախագահի աշխատակազմի աշխատակիցը վարակվել է կորոնավիրուսով․ Interfax Փետրվար ամսվա աշխատանքի համար պարգևատրվել են 61 միլիոն դրամով Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել․ Politico Մարտի 31-ին քվեարկելով Վիտալի Բալասանյանի օգտին, ասում եք՝ այո բարեկեցությանը Կորոնավիրուսի հաստատված դեպքերի տվյալները՝ ըստ մարզերի Բլոկադայի մեջ գտնվելով՝ պետք է հասկանանք, որ մեզ պետք է ազգային ավիափոխադրող. Արմեն Մինասյան Դեսպանությունը կազմակերպեց Վրաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների հերթական խմբի մեկնումը Հայաստան Սերժ Սարգսյանի ուղերձը` արցախցիներին Կասկածներ են առաջանում, որ այս ամենի մեջ դիտավորություն կա. պաշտպանը՝ Ռ. Քոչարյանի գործով դատական նիստի ձգձգման մասին Մեզ անհրաժեշտ են ոչ թե հզոր ցնցումներ, այլ՝ հզոր Արցախ. Վիտալի Բալասանյանի ուղերձը ժամը 10:00-ից 12:00-ն պետք է սպասարկվեն միայն կենսաթոշակային տարիքի քաղաքացիները Աննախադեպ իրականություն. չե՞ն հասկացել, թե՞ հասկացել ու լռել են ՀՀ վերադարձի համար տոմս գնած ՀՀ քաղաքացիներին անմիջապես կապ հաստատեն ավիաընկերության հետ Հայտնաբերվել են գերբեռնված ուղևորափոխադրում իրականացնողներ Իրանում 1 օրում կորոնավիրուսից 144 մարդ է մահացել. «ՌԻԱ Նովոստի» Նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել Ռուսաստանում կարանտինը խախտողները կտուգանվեն մինչև 1 միլիոն ռուբլիով Նիկոլ Փաշինյանն աթոռի համար խաբեց ու խաբում է ժողովրդին (տեսանյութ) Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը վարակվել է կորոնավիրուսով ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը` առաջնագծի զորամասերի իրավիճակի մասին Մասիս Մայիլյանին իրոք արգելված է մուտքը ՌԴ․ փաստաթուղթ Զինծառայող է վիրավորվել Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում պատահական համարների զանգում և զրուցում է քաղաքացիների հետ Գագիկ Սուրենյանը՝ սպասվող եղանակի մասին Պարետը նոր կարևոր որոշում է ստորագրել Կորոնավիրուս է հաստավել ևս 2 զինծառայողի մոտ. ՊՆ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan