ՀՔԾ-ն ավարտել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունը

ՀՔԾ-ն ավարտել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amՎարույթն իրականացնող մարմինը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել` գործով մեղադրական եզրակացություն կազմելու և դատարան ուղարկելու համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից:

«Վարույթն իրականացնող մարմինը Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել`գործով մեղադրական եզրակացություն կազմելու և դատարան ուղարկելու համար, որի մասին հայտնվել է տուժողներին, մեղադրյալներին, նրանց պաշտպաններին, և գործի նյութերը տրամադրվել են նրանց`ծանոթանալու համար»,- հայտնեցին ՀՔԾ-ից:

Հիշեցնենք, ՀՔԾ-ն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրել քրեական օրենսգրքի 308 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով, այն է՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելը: Ըստ ՔԿ-ի տարածած հաղորդագրության՝ տվյալներ են ձեռք բերվել Հրայր Թովմասյանի՝ ՀՀ արդարադատության նախարար եղած ժամանակահատվածում, Նորայր Փանոսյանի՝ ՀՀ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության պետ եղած ժամանակահատվածում և Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում