Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. Տեսանյութ

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. Տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: 13։30 Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվող սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով այսօրվա նիստը հետաձգվեց Յուրի Խաչատուրովի թարգմանչի բացակայության պատճառով։

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ նիստից անմիջապես առաջ տեղեկություն է ստացվել, որ առողջական խնդիրների պատճառով թարգմանիչը չի կարող ներկայանալ։ Հաշվի առնելով, որ թարգմանչի չներկայանալու մասին տեղեկությունն ստացվել է դատական նիստից կարճ ժամանակ առաջ, դատարանը չի կարողացել ապահովել այլ թարգմանչի մասնակցությունը։ Պաշտպանական կողմը նույնպես չի կարողացել հրավիրել այլ թարգմանիչ, իսկ վերջինիս բացակայությամբ դատարանը հնարավոր չի գտել շարունակել դատական նիստը։

Արդյունքում այսօրվա դատական նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 25-ը, ժամը 13։00։
 
13։00

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, տեղի է ունենում սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը։

Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում