«Ժողովուրդ»․ Քաղաքապետի քթի տակ աղբավայր են կառուցում, բայց նա տեղյակ չէ

«Ժողովուրդ»․ Քաղաքապետի քթի տակ աղբավայր են կառուցում, բայց նա տեղյակ չէ

«Երևանում՝ Վարդան Մամիկոնյանի արձանի հարևանությամբ՝ բնակչության շրջանում հայտնի Օղակաձև այգում, օրեր առաջ տեխնիկա է աշխատել: Այս մասին ահազանգում է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

Նա տեղեկություն ունի, որ այդ տարածքում վտանգավոր թափոնների վայր է հիմնվում։ Նախ՝ քաղաքապետը տարօրինակորեն կամ զավեշտալիորեն տեղյակ չէր, թե իր քթի տակ ինչ է կատարվում Կենտրոն վարչական շրջանում՝ այգու տարածքում՝ մանկական խաղահրապարակի մոտ: Պարզվեց, որ լուծարման գործընթացում գտնվող «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ի ոչ միայն աշխատողները, այլև տնօրեն Ռուբեն Սիմոնյանը տեղյակ չէին, որ այդ տարածքում աղբի տեսակավորման կենտրոն է կառուցվելու: Այդ մասին նրանց պաշտոնապես ոչ ոք ոչինչ չի տեղեկացրել:

«Դա դեռևս ինչ-որ խոսակցության մակարդակով է, որևէ հստակ, կոնկրետ ժամանակներ չունենք, տեղյակ չենք։ Այս տարածքը «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ի սեփականությունն է։ Որևիցէ գործ դեռևս չի եղել, ուղղակի գիտենք, որ կարող է…»,- նկատեց Սիմոնյանը։

Երևանի քաղաքապետարանից «Ժողովուրդ» օրաթերթին շտապեցին տեղեկացնել, որ այդ տարածքում վտանգավոր թափոնների վայր չի նախատեսվում հիմնել, այլ աղբի տեսակավորման կետ։ Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց. «Նման աղբի տեսակավորման կետեր արդեն կան Դավթաշենում, Աջափնյակում և Մալաթիա-Սեբաստիայում։ Նման հավաքակետեր գործելու են բոլոր 12 վարչական շրջաններում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում