«Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացնում ՔՊ գրասենյակում, որը հսկվում է դիպուկահարների կողմից

«Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացնում ՔՊ գրասենյակում, որը հսկվում է դիպուկահարների կողմից

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amԱԺ «Իմ քայլը» խմբակցություն է նիստ է անցկացնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում: Նիստին ներկա է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կուսակցության գրասենյակը հսկվում է դիպուկահարների կողմից:

Նշենք, որ նիստին նախորդել է խորհրդակցություն՝ Փաշինյանի մոտ՝ զինված ուժերում մահվան դեպքերի վերաբերյալ:

Խորհրդակցությանը մասնակցել են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, Զինված ուժերի և իրավապահ մարմինների բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ:

Մանրամասն անդրադարձ է կատարվել վերջին շրջանում զինված ուժերում տեղի ունեցած մահվան դեպքերի հանգամանքներին և պատճառներին: Պատասխանատուները զեկուցել են հարուցված քրեական գործերի ընթացքի մասին: Վարչապետ Փաշինյանն առաջնային է համարել ԶՈՒ-ում քրեական ենթամշակույթի և կարգապահության հետ կապված առկա խնդիրների լուծումը և ընդգծել կարգապահության մակարդակի շեշտակի բարձրացման ուղղությամբ հետևողական միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը՝ պատասխանատուներին տալով համապատասխան հանձնարարականներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում