Նախագահի 14 թեկնածու, 2 դաշինք և 10 կուսակցություն. Արցախում առաջադրումներն ավարտվել են

Նախագահի 14 թեկնածու, 2 դաշինք և 10 կուսակցություն. Արցախում առաջադրումներն ավարտվել են

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.amՄարտի 31-ին Արցախի Հանրապետությունում անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցելու համար ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է Արցախի Հանրապետության նախագահի 14 թեկնածուի գրանցման փաստաթղթեր:

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել 2 կուսակցությունների դաշինքներ և 10 կուսակցություններ:

Ներկայացված փաստաթղթերը ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ուսումնասիրվում են:

Համաձայն ԱՀ ընտրական օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի և 121-րդ հոդվածի 4-րդ մասի` թեկնածուների գրանցումը, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցումը կիրականացվի մինչև 2020թ. փետրվարի 25-ի ժամը 18:00-ն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում