Թուրքիան կրկին լրացուցիչ զորքեր է ուղարկել Իդլիբ

Թուրքիան կրկին լրացուցիչ զորքեր է ուղարկել Իդլիբ

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Թուրքիան նոր լրացուցիչ ուժեր է ուղարկել սիրիական Իդլիբում գտնվող թուրքական դիտակետեր: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Ուղարկված ուժերը արդեն հասել են Իդլիբ:

Տեղեկացվում է, որ այս ուժերը ուղարկվել են լայն ռազմական գործողությունների իրականացնելու համար:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ մեղադրել էր Մոսկվային և Դամասկոսին Իդլիբում խաղաղ բնակիչների ուղղությամբ հարվածներ հասցնելու համար:

Նա նաև սպառնացել էր գրոհել սիրիական կառավարական զորքերը նույնիսկ դեէսկալացիոն գոտու սահմաններից այն կողմ, եթե նրանք հարձակողական գործողություններ կատարեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում