Փորձագետներն ասել են Մունկի «Ճիչը» կտավի գույնի փոխվելու պատճառը

Փորձագետներն ասել են Մունկի «Ճիչը» կտավի գույնի փոխվելու պատճառը

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Օսլոյում գտնվող Մունկի թանգարանի մասնագետները պարզել են, թե ինչու է փոխվում հանրահայտ «Ճիչը» կտավի գույնը:

kulturomania.ru-ի հաղորդմամբ, 1910 թվականի կտավի կտորները նախկինում նարնջա-դեղին էին, հիմա փղոսկրի գույն են ստացել: Փորձագետները ներկի նմուշների անալիզ են արել և պարզել, որ նորվեգացի նկարիչ-էքսպրեսիոնիստ Էդվարդ Մունկի կտավի մակերեսին նանոբյուրեղներ են աճում, ինչի պատճառով էլ գունատվում են բերանի կենտրոնի, երկնքի ու ջրի շրջակա հատվածները:

Գիտնականները մանրադիտակով տեսել են ստալագմիտների նմանվող ինչ որ բան, որը ծածկում է նկարին մակերևույթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում