ՊԲ շտաբում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, քննարկվել են Արցախի ԶՈՒ-երում մահվան ելքով դեպքերին վերաբերող հարցեր

ՊԲ շտաբում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, քննարկվել են Արցախի ԶՈՒ-երում մահվան ելքով դեպքերին վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Փետրվարի 15-ին ՊԲ շտաբում՝ բանակի ռազմական խորհրդի անդամների և ռազմաիրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որը վարում էր ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են վերջին շրջանում Արցախի զինված ուժերում տեղ գտած մահվան ելքով դեպքերին վերաբերող հարցեր: Անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ բանակի հրամանատարն առանձին-առանձին վերլուծության ենթարկեց կատարված դեպքերը, խոսեց դրանց առաջացման հավանական պատճառների և հետագա անելիքների մասին:

Բանակի հրամանատարը, կարևորելով կատարված աշխատանքները, նշել է, որ չնայած զինծառայողների բարոյահոգեբանական ապահովման ոլորտի բարելավման ուղղությամբ շարունակական բնույթ կրող քայլերին, այնուամենայնիվ ակնհայտ են նաև թերացումներ, ինչի կապակցությամբ կոնկրետ հանձնարարականներ է տվել պատասխանատու պաշտոնատար անձանց, իսկ ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչներին կոչ է արել, ցանկացած բնույթի իրավախախտում հայտնաբերելու դեպքում, լինել առավել հետևողական ու սկզբունքային՝ դեպքերի ծնող պատճառներն ու հանգամանքները ի հայտ բերելու գործընթացում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում