Սա գործընթաց է թե՛ մամուլում, թե՛ քաղաքական դաշտում քննադատությունը լռեցնելու համար. Արսեն Բաբայան (Տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Իրավապաշտպան Արսեն Բաբայանը պնդում է, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին սուտ մատնության գործով որպես մեղադրյալ ներգրավելը անհեթեթեություն է, քանի որ Սամսոնյանն իր հրապարակումներում որևէ անձի չի մատնում:
«Այս քրեական գործերն իրենց ամբողջ տրամաբանությունից դուրս լինելու հանգամանքներում հանգիստ կարող ենք որակել որպես հիբրիդային քրեական գործեր: Առաջադրված մեղադրանքը չունի հիմքեր ձերբակալելու կամ կալանավորելու համար, կարող է առաջադրվել պատիժ՝ տուգանքի ձևով: Սա պրակտիկա է՝ ձևավորված իրավական հիմքերով, բայց փաստացի ՀՔԾ-ն կարող է անել ցանկացած անհեթեթ գործողություն», – ասաց Բաբայանը՝ ընդգծելով.
«Սա վաղուց սկսած շարունակվող և դեռևս ավարտը չերևացող գործընթաց է թե՛ մամուլում, թե՛ քաղաքական դաշտում քննադատությունը լռեցնելու համար»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում