Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի ինձ մեկուսացնել հանրաքվեի քարոզարշավի ընթացքում. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի ինձ մեկուսացնել հանրաքվեի քարոզարշավի ընթացքում. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amԵս տեղյակ չեմ, թե որ գործում են ինձ որպես մեղադրյալ ներգրավել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, ով կանչվել է ՀՔԾ՝ հարցաքննության որպես մեղադրյալ:

Ըստ նրա, սրանով վերջնական ամբողջացավ իր դեմ իրականացվող քաղաքական հետապնդումը, քանի որ նախկինում քաղաքական հետապնդման փորձեր էին, իսկ սա արդեն քաղաքական հետապնդում է: Նա նաև նշեց, որ սա ուղղակի Նիկոլ Փաշինյանի ցուցումով տեղի ունեցող գործըթաց է:

Նարեկ Սամսոնյանը նշեց, որ այս ամենը անելով՝ Նիկոլ Փաշինյանը ունի երկու նպատակ: «Նվազագույն նպատակը` antifake.am-ի գործունեությունը խոչընդոտելն է, այսինքն ակնհայտ է մամուլի նկատմամբ ոտնձգությունը, և ով Նիկոլ Փաշինյանի ընտանիքի արած ճոխությունները կհրապարակի, այդ մարդը կհետապնդվի, իսկ առավելագույն նպատակը` ինձ մեկուսացնելն է հանրաքվեի քարոզարշավի ընթացքում»,– ասաց նա և նշեց, որ իրենց ունեցած տեղեկություններով՝ իշխանությունը սցենար է հրապարակել երկու ամսով կալանավորել իրեն:

Ես տեղյակ չեմ, թե որ գործում են ինձ որպես մեղադրյալ ներգրավել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, ով կանչվել է ՀՔԾ՝ հարցաքննության որպես մեղադրյալ:

Ըստ նրա, սրանով վերջնական ամբողջացավ իր դեմ իրականացվող քաղաքական հետապնդումը, քանի որ նախկինում քաղաքական հետապնդման փորձեր էին, իսկ սա արդեն քաղաքական հետապնդում է: Նա նաև նշեց, որ սա ուղղակի Նիկոլ Փաշինյանի ցուցումով տեղի ունեցող գործըթաց է:

Նարեկ Սամսոնյանը նշեց, որ այս ամենը անելով՝ Նիկոլ Փաշինյանը ունի երկու նպատակ: «Նվազագույն նպատակը` antifake.am-ի գործունեությունը խոչընդոտելն է, այսինքն ակնհայտ է մամուլի նկատմամբ ոտնձգությունը, և ով Նիկոլ Փաշինյանի ընտանիքի արած ճոխությունները կհրապարակի, այդ մարդը կհետապնդվի, իսկ առավելագույն նպատակը` ինձ մեկուսացնելն է հանրաքվեի քարոզարշավի ընթացքում»,- ասաց նա և նշեց, որ իրենց ունեցած տեղեկություններով՝ իշխանությունը սցենար է հրապարակել երկու ամսով կալանավորել իրեն:

«Վստահ եմ, որ երկու նպատակն էլ չի իրականալու, քանի որ ես պատրաստվում եմ հայտարարությամբ հանդես գալ և բոլոր այն մարդիկ, ովքեր կունենան անգամ չնչին տեղեկատվություն, պատրաստ ենք հրապարակել»,-ասաց նա:

Նարեկ Սամսոնյանը հիշեցրեց, որ նախորդ անգամ ՀՔԾ իրեն կանչել էին իր գրառման հետ կապված, որի հիմքով հարուցել էին քրեական գործ և քննիչն իր խորին համոզմամբ հակաիրավական ձևով խմբագրել էր իր ցուցմունքը, և սպառնացել, որ իրեն դատելու է:

«Հիմա այդ նույն քննիչի մոտ է այս գործը, որտեղ ես մեղադրյալ եմ, այսինքն քննիչը կատարում է իր խոստումը, սպառնալիքն իրականություն է դարձնում: Իմ կարծիքով՝ չկա Հայաստանում գեթ մեկ մարդ, ով կասկածի այս գործի քաղաքական հրահանգը, քաղաքական հետապնդում լինելուն»,- ասաց նա և նշեց, որ ինքը հրաժարվելու է որևէ ցուցմունք տալուց:

Հիշեցնենք, որ Սամսոնյանը որոշ ժամանակ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ վարչապետի ընտանիքն ամեն ամիս ռեստորաններից մեկից գնում է 5000 դոլար արժողությամբ սև խավիար։ Սամսոնյանը, ըստ ՀՔԾ ծանուցագրի, մեղադրվում է սուտ մատնություն կատարելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում