Կորոնավիրուսը հասել է Եգիպտոս

Կորոնավիրուսը հասել է Եգիպտոս

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.amԵգիպտոսի առողջապահության նախարարը հայտարարել է, որ երկրում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին դեպքը: Վարակը հայտնաբերվել է օտարերկրացու մոտ: Վեստի.ռու-ն գրում է, որ Եգիպտոսն աֆրիկյան առաջին երկիրն է, որտեղ հայտնաբերվել է այդ վարակը:

Ներկա պահին վարակակիրը պահվում է կարանտինի մեջ: Կարանտինի մեջ են պահվում նրա հետ շփված բոլոր անձիք, չնայած հիվանդության որևէ ախտանիշ նրանց մոտ չի արտահայտվում:

Նախարարը չի հստակեցրել այդ մարդու անձնական տվյալները, բայց, ըստ տեղի ԶԼՄ-ների, վարակվածը տղամարդ է, շուրջ 40 տարեկան, Չինաստանի քաղաքացի է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում