«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը «սև խավիարի գործով» որպես մեղադրյալ կանչվել է ՀՔԾ․ ուղիղ

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը «սև խավիարի գործով» որպես մեղադրյալ կանչվել է ՀՔԾ․ ուղիղ

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը «սև խավիարի գործով» որպես մեղադրյալ կանչվել է ՀՔԾ՝ հարցաքննության։

Հիշեցնենք, որ Սամսոնյանը որոշ ժամանակ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ վարչապետի ընտանիքն ամեն ամիս ռեստորաններից մեկից գնում է 5000 դոլար արժողությամբ սև խավիար։

Սամսոնյանը, ըստ ՀՔԾ ծանուցագրի, մեղադրվում է սուտ մատնություն կատարելու համար:

Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանն ավելի վաղ կանչվել էր ՀՔԾ որպես վկա ցուցմունք տալու, այնուհետև հանդես էր եկել հայտարարությամբ, թե իր ցուցմունքը կեղծվել է քննիչի կողմից: Սամսոնյանի այս հայտարարությունը հակառակ հայտարարություն էր տարածել ՀՔԾ-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում