Ստամբուլում 7-հարկանի շենք է փլուզվել (լուսանկարներ)

Ստամբուլում 7-հարկանի շենք է փլուզվել (լուսանկարներ)

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amԹուրքիայի Ստամբուլ քաղաքի Բահչելիևլեր շրջանում 7-հարկանի շենք է փլուզվել: Տեղի իշխանությունները փլուզումից մի քանի շաբաթ առաջ շենքի բնակիչներին տեղեկացրել էին, որ այն վթարային է, և խնդրել էին ազատել բնակելի տարածքը, գրում է Hurriyet պարբերականը:

Փրկարարները շների հետ զննում են փլատակները: Ըստ նախնական տեղեկությունների` զոհեր չկան: Մի քանի մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկների խոսքով` նրանց վնասվածքները թեթև են: Տուժել են նաև մոտակայքում կայանված մեքենաները:

Ժամանակավորապես տարհանվել են նաև հարևան շենքերի բնակիչները: Մասնագետները պետք է վստահ լինեն, որ փլուզված շենքը հարակից կառույցների համար վտանգ չի ներկայացնում:

Բնակիչների համաձայն` ամենայն հավանականությամբ բարձրահարկ շենքը փլուզվել է, այսպես կոչված, «մետաղի որսորդների» պատճառով, որոնք գիշերը կարող էին ամրաններ վերցրած լինել:

Картинки по запросу

Картинки по запросу

Картинки по запросу

Հետևեք մեզ նաև Telegram-ում