Լարսը բաց է

Լարսը բաց է

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Փետրվարի 15-ին, ժամը 09:25-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: ԱԻՆ հաղորդմամբ, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների և դժվարանցանելի մյուս տրանսպորտային միջոցների համար, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի է նաև Սիսիան-«Զանգեր» հատվածը: Սյունիքի, Կոտայքի մարզերի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված մոտ 1000 բեռնատար ավտոմեքենա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում