Նիկոլ Փաշինյանը կարող է չեղյալ համարել հանրաքվեն, կարող են լինել նաև բախումներ. Հակոբյան

Նիկոլ Փաշինյանը կարող է չեղյալ համարել հանրաքվեն, կարող են լինել նաև բախումներ. Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, Analitik.amԵթե Նիկոլ Փաշինյանը զգա, որ հանրաքվեի ժամանակ դրական պատասխան չի ստանալու, կարող է չեղյալ համարել այն: Այսօր «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Ռուբեն Հակոբյանը:

«Ես տեսա, որ Մերկելն անդրադարձել է Հայաստանում Սահմանադրության փոփոխություններին և խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել Վենետիկի հանձնաժողովի գնահատականին: Ասուլիսը ներկայացնելիս Մերկելի ասվածը հանել էին: Սա գավառական մոտեցում է»,-ասաց Հակոբյանը:

Հակոբյանը նաև չի բացառում, որ կարող են այս ընթացքում բախումներ լինել. «Նա վիրավորեց ու մարտահրավերի կանչեց բոլոր նրանց, ովքեր կպայքարեն իր նախաձեռնած այս ամեն ինչի դեմ»:

Նախկին պատգամավորի խոսքերով, նկատի ունենալով այն, թե ինչ տեղի ունեցավ Մարտի 1-ին, պետք չէ տրվել սադրանքներին ու վիրավորանքներին պատասխանել նույնկերպ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում