Ամենակարևոր հարցերից մեկը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցում առաջընթաց ունենալն է. Մերկել

Ամենակարևոր հարցերից մեկը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցում առաջընթաց ունենալն է. Մերկել

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Հայ-գերմանական հարաբերություններն ավելի ինտեսիվ են դարձել: Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ ասաց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

Նրա խոսքով՝ Հայաստանում տեղի են ունենում մեծ փոփոխություններ. «Օրինակ, մեծ փոփոխություններ ակնկալվում է նաև իրավական համակարգում։ Համոզված ենք, որ դա այդքան էլ դյուրին գործընթաց չէ»։

Անգելա Մերկելը նշեց, որ Հայաստանում շատ էր ոգևորված, երբ այցելեց «Թումո» կենտրոն: Նա հայտնեց, որ վերջերս ստորագրվել է համաձայնագիր և այս տարի աշնանը Բեռլինում կբացվի «Թումո» կենտրոն:

Նա նաև ընդգծեց, որ նախորդ տարվա հոկտեմբերին անցկացվել է տնտեսական ֆորում, որը նոր էջ է բացել հայ-գերմանական հարաբերություններում:

Անգելա Մերկելը շնորհակալություն հայտնեց Փաշինյանին այն բանի համար, որ Հայաստանն ինտենսիվ համագործակցում է աֆղանստանյան իրենց առաքելությունում:

Գերմանիայի կանցլերն անդրադարձավ նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին:

«Ամենակարևոր հարցերից մեկը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցում առաջընթաց ունենալն է: Դա լինելու է այսօրվա քննարկման թեման»,– հայտարարեց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում