Աշոտ Ղուլյանը առաջադրվել է Արցախի նախագահի թեկնածու

Աշոտ Ղուլյանը առաջադրվել է Արցախի նախագահի թեկնածու

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվել իմ՝ որպես նախագահի թեկնածու գրանցվելու փաստաթղթերը։ Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Ի կատարումն Արցախի ժողովրդավարական կուսակցության 6-րդ համագումարի որոշման՝ այսօր կուսակցության կողմից Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվել իմ՝ որպես նախագահի թեկնածու գրանցվելու փաստաթղթերը:

Հանրությանը ապատեղեկատվությունից զերծ պահելու և մեր դիրքորոշումը վերահաստատելու համար, հարկ եմ համարում ևս մեկ անգամ հայտարարել՝ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է նախագահի սեփական թեկնածուով և համամասնական ամբողջական թարմացված թիմով:

Կուսակցության համամասնական ցուցակը՝ շուտով»,– ասված է գրառման մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում