Հանրային փակ տարածքներում և սննդի բոլոր օբյեկտներում ծխելը կարգելվի. օրինագիծն ընդունվեց

Հանրային փակ տարածքներում և սննդի բոլոր օբյեկտներում ծխելը կարգելվի. օրինագիծն ընդունվեց

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց հակածխախոտային հայտնի օրինագիծը, որով առաջարկվում է ծխելն արգելել հանրային փակ տարածքներում, ինչպես նաև՝ հանրային սննդի բոլոր օբյեկտներում:

Նախագիծն ընդունվեց 76 կողմ, 16 դեմ, 7 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Օրենքի նախագծով սահմանված են տուգանքներ արգելված վայրերում ծխելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում