ԱԺ–ն փորձում է օրենք ընդունել Հայաստանի թիվ մեկ տեղական արտադրող ընկերության և հարկատուի դեմ

ԱԺ–ն փորձում է օրենք ընդունել Հայաստանի թիվ մեկ տեղական արտադրող ընկերության և հարկատուի դեմ

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ Պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը իր ելույթում շեշտել է, որ դեմ պետք է քվեարկել օրինագծին, քնաի որ խախտվել է քաղաքական պայմանավորվածություն, երբ երեք խմբակցություն գիշերը պայմանավորվում են՝ առավոտյան այդ պայմանավորվածությունը խախտում և ներկայացնում են այլ նախագիծ։

Ըստ պատգամավորի՝ օրինագիծը լուրջ հարված է ազգային արտադրողներին՝ թիվ մեկ հարկատու «Գրանտ Տոբակոյին» և «Սիգարոն» ընկերություններին, որոնք գրավում են շուկայի 50 տոկոսը։

Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ օրենքի նախագիծը, հատկապես նրա՝ բոլոր տուփերն սպիտակեցնելու պարտադիր դրույթը, արտագրվել է Ավստրալիայում գրված օրենքից, որի շուկայում չկա տեղական արտադրող գերիշխող ընկերություններ։ Բաղդասարյանը նշեց, որ Տուփերի միանման սպիտակ դարձնելը լուրջ հարված է տեղական արտադրողներին և կասկած հայտնեց, որ նման անբարենպաստ որոշում կարող էր անել, օրինակ, ԱՄՆ–ը՝ «Ֆիլիպ մորիսի», իսկ ԳԴՀ–ն՝ «Դավիդովի» հանդեպ։

Օրինագծի շուրջ ելույթ ունեցավ Գևորգ Գերորգիսյանը և մտահոգություն հայտնեց, որ կառավարությունը չի կարողանում երկխոսել նույնիսկ սեփական խմբակցության ներկայացուցիչների հետ և կիսել վերջիններիս բարձրացրած մտահոգություններն այն մասին, որ օրենքով արգելելով ծխախոտի գովազի փոքր ցուցանակների օգտագործումը, դրանով լուրջ ֆինանսական վնաս են հասցնելու հատկապես մարզային փոքր առևտրի կետերին, որոնց եկամուտների մեջ կարևոր մաս է կազմում այդ ցուցանակներից ստացված միջոցները։

«Հույս ունեմ, որ կառավարությունը հետագայում կկրի այս բեռը և կրկին ժողովրդի ուղեղի վրա չի բարդի համապատասխան որոշման հետևանքները»,– եզրափակել է պատգամավորը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում