Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում 32 հարց է

Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում 32 հարց է

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: ՀՀ կառավարությունը հերթական նիստն է գումարել։ Օրակարգում 32 հարց է, որից 24-ը չզեկուցվող, 1-ը գաղտնի, 7-ը զեկուցվող հարցեր են։

Գործադիրի ընդգրկված է 2018թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և դաշինքներին 105 մլն 725 հազար դրամ հատկացնելու մասին հարցը։

Ըստ նախագծի՝ «Իմ քայլը» դաշինքը կստանա 78 մլն 6 հազար դրամ, ԲՀԿ-ն՝ 9 մլն 150 հազար դրամ, ԼՀԿ-ն՝ 7 մլն 56 հազար դրամ, ՀՀԿ-ն՝ 5 մլն 208 հազար դրամ, ՀՅԴ-ն կստանա 4 մլն 303 հազար դրամ:

Օրակարգում ներառված են նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցությունների և կուսակցությունների դաշինքներին աջակցություն ցույց տալու մասին, Պետական բաժնեմասի դիմաց հաշվարկված շահութաբաժնի պարտավորության մարումը հետաձգելու մասին, Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի խորհրդի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտը Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ դնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1313-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին հարցերը։

Օրակարգի հարցերից են նաև՝ Ալեքսանդր Ջեյմս Դանիելի Դոնիգեանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին, «Հայաստանի Հանրապետության և Բենիլյուքսի Պետությունների (Բելգիայի Թագավորություն, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, Նիդերլանդների Թագավորություն) միջև «Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև` առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը կիրարկող արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին հարցերը և այլ հարցեր։

Գործադիրի նիստին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում