«Փաստ». Իմքայլականները ԼՀԿ-ականներին համոզում են դուրս գալ խմբակցության կազմից կամ կուսակցությունից

«Փաստ». Իմքայլականները ԼՀԿ-ականներին համոզում են դուրս գալ խմբակցության կազմից կամ կուսակցությունից

««Փաստ» թերթի տեղեկություններով՝ իմքայլական տարբեր գործիչներ պարբերաբար հեռախոսազանգեր ու հանդիպումներ են ունենում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ և փորձում համոզել որոշ պատգամավորների՝ դուրս գալ խմբակցության կազմից, իսկ նվիրված ու ակտիվ կուսակցականներին՝ հեռանալ կուսակցությունից։

Ավելին, այս գրոհներին զուգահեռ, իշխանությունները սոցցանցային հարթակներով ու ֆեյքերով տեղեկություններ են տարածում, թե մի քանի պատգամավորներ կլքեն ԼՀԿ շարքերը: Այս ամենի նպատակը ներքին խժդժություններ ձևավորելն ու կուսակցությունը հնարավորինս թուլացնելն է:

ԼՀԿ-ում նման քայլերի մասին արդյո՞ք տեղեկություններ ունեն: ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը «Փաստի» հետ զրույցում ասաց. «Մենք նման տեղեկություններ չունենք, բայց կարող եմ ասել, որ դա շատ հատուկ է իշխանությունների գործելաոճին, և բնավ չեմ բացառում։ Բայց մեզ մոտ նման խժդժություններ չկան, մեր թիմում ամեն ինչ շատ ներդաշնակ է, միասնական: Այնպես որ, թող փորձվեն հանկարծ»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում