«Փաստ». Հերթական մանիպուլյացիան. երբ գույնզգույն ակնոցով ես նայում իրավիճակին

«Փաստ». Հերթական մանիպուլյացիան. երբ գույնզգույն ակնոցով ես նայում իրավիճակին

«Հայաստանի բանկային համակարգն առաջատար և կարևորագույն ճյուղերից է, որի կայուն և անխափան աշխատանքից է հիմնականում կախված Հայաստանի տնտեսության առաջընթացը։

Եվ տևական ժամանակ վարչապետ Փաշինյանը ցուցանիշներ է ներկայացնում տնտեսության տարբեր հատվածներում տիրող իրավիճակի մասին, սակայն բանկային սեկտորը դուրս էր մնում վերջինիս ուշադրությունից։

Եվ ահա օրերս վարչապետը իր ֆեյսբուքյան էջում վերջապես անդրադարձավ այս հարցին, սակայն միայն բանկային ժամկետանց վարկերի դինամիկայի տեսանկյունից։ Ըստ նրա, ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի մեջ ժամկետանց վարկերի կշիռը նախորդ տարվա ընթացքում նվազել է և կազմել ռեկորդային ցածր՝ 0,85%, որը վկայում է Հայաստանի բանկային համակարգի կայունության ամրապնդման և քաղաքացիների վճարունակության մակարդակի բարձրացման մասին։

Վարչապետի ներկայացրած թվերը տարբեր տնտեսագետների և մասնագետների շրջանում տարակուսանքի տեղիք տվեցին։

Նրանցից շատերն այն կարծիքին են, որ այդ ցուցանիշներում մանիպուլյացիայի դրսևորումներ կան, քանի որ դրանք ամբողջական պատկերացում չեն տալիս իրական վիճակի մասին։

Եվ անգամ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, թե «վարչապետ Փաշինյանը բանկերի կողմից տրամադրված վարկերի մեջ ժամկետանց վարկերի 0,85% ցուցանիշի մասով իրականացրել է հերթական մանիպուլյացիան»։

Ըստ Թանդիլյանի, իրականում ժամկետանց վարկերի ծավալը ավելի քան 10 անգամ ավելին է, քան նշված է վարչապետի գրառման մեջ»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում