«Ժողովուրդ». Հունվարի 1-ից 10 զոհ՝ ոչ հակառակորդի կրակոցից. ի՞նչ է արվում նման դեպքերը կանխելու համար

«Ժողովուրդ». Հունվարի 1-ից 10 զոհ՝ ոչ հակառակորդի կրակոցից. ի՞նչ է արվում նման դեպքերը կանխելու համար

«Մինչ ՀՀ գլխավոր դատախազը, ՀՀ պաշտպանության նախարարը զինդատախազությունում 2019 թվականն են ամփոփում և արձանագրում են, թե զինված ուժերում հանցագործությունների՝ 18.5%-ով նվազում է, ողբերգական դեպքերը հաջորդում են մեկը մյուսին: Հունվարի 1-ից մինչև փետր­վարի 12-ը բանակում մահացել է 10 զինվոր, ընդ որում՝ ոչ հակառակորդի կրակոցից:

Եվ ահա, երեկ հերթական ողբերգական դեպքն է արձանագրվել, և, ըստ նախնական վարկածի, ՊԲ տարբեր զորամասերի երկու ժամկետային զինծառայողներ ինքնասպան են եղել: Ի դեպ, զինվորները եղել են խրամատնե­րում, և երեկ՝ ամբողջ օրը, դեպքի վայրում աշխատում էին իրավապահները՝ հասկանալու համար, թե տղաներն իրենք են արդյոք խփել իրենց, թե նրանց սպանել են:

Մեր տեղեկություններով՝ իրավապահները երկու դեպքով էլ քննում են ինքնասպանության վարկածը: Եվ դատելով իրավիճակից՝ այժմ բավա­րարվում են միայն հրամանատարներին պատժելով, կալանավորելով, իսկ խորքային խնդիրները, թե ինչ հոգեբանական վիճակում են զինվորները կամ ինչ ներքին տարաձայնություններ ունեն, թողնում են բախտի քմահաճույքին, ինչն էլ ճակատագրական ավարտ է ունենում: Միևնույն ժամանակ «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և զինդատախազների հանդիպումից մանրամասներ են հայտնի դարձել:

Մասնավորապես, փակ քննարկման ժամանակ դատախազը կոնկրետ հրահանգ է տվել վերաբացել ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի որդու դեմ բողոքի մասով հարուցված և հետագայում կարճված քրեական գործը: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դեռ նախորդ տարի թեժ գիծ ահազանգ էր եկել, սակայն հա­մապատասխան արձագանք այն չէր ստացել»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում