«Փաստ». Թիրախում են հայտնվել նախկին իշխանության ներկայացուցիչների հէկ-երը

«Փաստ». Թիրախում են հայտնվել նախկին իշխանության ներկայացուցիչների հէկ-երը

««Փաստ» թերթի տեղեկություններով՝ վերջին շրջանում կառավարությունը սկսել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել հէկ-երի խնդրին:

Այս առումով ուշագրավ է մեր աղբյուրների փոխանցած տեղեկատվությունը, թե բոլորովին վերջերս տեղի ունեցած մի քննարկման ժամանակ վարչապետին են ներկայացվել հանրապետության տարածքում գտնվող հէկ-երի ցանկը, դրանց հետ կապված խնդիրները։

Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը համապատասխան կառույցներին հանձնարարել է խորքային ուսումնասիրել հէկ-երի հետ կապված ամեն մի մանրուք։

Մասնավորաբար՝ ամբողջական ուսումնասիրություն կատարել, թե որ հէկ-ը ում է պատկանում և ներկայացնել ամփոփ պատկերը։ Նույն աղբյուրների պնդմամբ՝ առաջիկա ամիսներին այս հարցը առավել առանցքային է դառնալու, ավելին՝ իշխանությունները մտադիր են հէկ-երի շահագործման գործընթացին խոշորացույցով հետևել, որպեսզի առաջիկա սեզոնին նվազեցնեն, իսկ հնարավոր որոշ դեպքերում՝ նաև ամբողջապես արգելեն ջրառը։

Մեզ հասած տեղեկություններով՝ առաջնային թիրախում են հայտնվել նախկին իշխանությունների այն ներկայացուցիչները, որոնք հէկ-եր ունեն։ Ուշադրության կենտրոնում են նաև ՀՅԴ որոշ ներկայացուցիչներ, որոնք զգալիորեն ներգրավված են եղել (և են) այդ բիզնեսում»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում