Քաղաքացու բղավոցը Էրդողանի ելույթի ժամանակ․ «Երեխաներս սոված են, օգնեք ինձ» (տեսանյութ)

Քաղաքացու բղավոցը Էրդողանի ելույթի ժամանակ․ «Երեխաներս սոված են, օգնեք ինձ» (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, Ermenihaber.am: Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խորհրդարանական խմբակցության ժողովում ուշագրավ դեպք է տեղի ունեցել:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթի ընթացքում դահլիճում գտնվող քաղաքացիներից մեկը, օգտվելով Էրդողանի կարճատև լռությունից, սկսել է բղավել․ «Պարոն նախագահ, ես հուլիսի 15-ի հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով զրկվել եմ աշխատանքից։ Ընտանիքս, երեխաներս սոված են։ Օգնեք ինձ։ Ճանաչեք դատարանի որոշումը»։

Էրդողանը, սակայն, որևէ կերպ չի արձագանքել քաղաքացու խնդրանքին։ Սրահում գտնվողներն արագ լռեցրել են բղավողին, իսկ Էրդողանը անվրդով շարունակել է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող Ֆեթհուլլահական խմբավորման (FETÖ) մասին հնչեցնել իր մեղադրական տեքստերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում