AM | RU
USD
EUR
RUB

Կյանքը հանրաքվեից հետո

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Ապրիլի 5-ին իշխանությունները ժողովրդին պատրաստվում են հարցնել՝ արդյո՞ք Սահմանադրական դատարանի 7 անդամները պետք է շարունակեն զբաղեցնել իրենց պաշտոնը, թե ՝ոչ:

Չնայած հանրաքվեի շուրջ քննարկումներում գերակայում են իրավական մեկնաբանությունները, սակայն սահմանադրությունը, նախևառաջ, քաղաքական փաստաթուղթ է: Այն սահմանում է տվյալ տարածքում ապրող մարդկանց համակեցության կանոնները: Առաջին հերթին սա վերաբերում է իշխանություններին, քանի որ նրանց ձեռքում է կենտրոնացած ամենամեծ կարողությունները և այն նախ ամրագրում է հենց իշխանության սահմանները: Այլ կերպ ասած՝ ովքե՞ր, ինչպե՞ս և ի՞նչ սահմաններում պետք է իշխեն:

Մի կողմ թողնենք այն, որ ՍԴ դատավորների նշանակումները իրավական կամ բարոյական հարթության մեջ վիճարկելի են, ինչով իշխանությունները այսօր հիմնավորում են իրենց գործողությունները: Դատարանները շրջափակելու օրվանից պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի համար ՍԴ այս կազմը նվազագույնը ցանկալի չէ: Ավելին, ԱԺ-ում վերջին քննարկումների ժամանակ այդպես էլ չասվեց, թե ինչով է այսօրվա ՍԴ-ն խանգարում գործադիրին և օրենսդիրին: Հետևապես, գլխավոր պատճառը քաղաքական է, մասնավորապես՝ սեփական իշխանության վերջնական ամրապնդումը: ՍԴ-ն նախկինների կողմից է ձևավորվել և վարչապետը այդտեղ սպառնալիք է տեսնում:

Երկու տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ Նիկոլ Փաշինյանը ստիպված կլինի նորից ժողովրդի միջոցով լուծել իր քաղաքական հարցերը: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ կադրային թերությունները, սեփական կուսակցության թույլ կազմակերպվածությունը, պետության զարգացման վերաբերյալ համապարփակ մոտեցումների և դրանց գրագետ ներկայացման բացակայությունը, բաժանարար գծերի մեծացումը և քաղաքական երկխոսության բացակայությունը չծառայեցին ի սպաս իշխանությանը: Մնաց միակ համախոհը, ինչպես 2018թ.-ին էր, ում և դիմում է Նիկոլ Փաշինյանը:

Եթե հանրաքվեի արդյունքները դրական լինեն, ապա ՍԴ կազմը փոխվելու է: Նոր դատավորները կլինեն իշխանությունների համար ցանկալի անձինք: Այս պատկերը կար և նախկինում: Մինչդեռ, կար հնարավորություն եղած իրերի դրությունը օգտագործել և ՍԴ-ն դարձնել իրապես անկախ օրվա իշխանությունից: Այս դեպքում իշխանությունները պատճառ չեն ունենա քաղաքական երկխոսության ու համագործակցության և ամեն ինչ կշարունակի պտտվել վարչապետի անձի շուրջ։

Եթե արդյունքները լինեն բացասական, ապա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ծանրագույն հարված կստանա: Կկոտրվի այն միֆը, որ ժողովուրդը բացարձակ աջակցում է իրենց և նրանք ժողովրդի միակ ներկայացուցիչն են: Իշխանության լեգիտիմության ճգնաժամը և ուժեղ ընդդիմության բացակայությունը իշխանությանը ստիպելու են առավել քան երբևէ գնալ ժողովրդահաճո գործողությունների, մոռանալ կարևոր, բայց ցավոտ ռեֆորմների մասին: Դրան զուգահեռ իշխանությունները կա՛մ կսկսեն ավելի խորը համագործակցել ընդդիմության հետ, կա՛մ կխստացնեն սեփական գործիքակազմը վերջինիս նկատմամբ՝ մեծացնելով սեփական մեկուսացվածությունը, ինչը ձեռնտու չի լինի նրանց:

Ըստ այդմ՝ հանրաքվեից հետո, ամենայն հավանականությամբ, քաղաքական համակարգը կլինի կա՛մ ավելի կենտրոնացած մեկ անձի շուրջ, կամ իշխանությունները ստիպված կլինեն ավելի շատ կոմպրոմիսների գնալ այլ ուժերի հետ և համագործակցության նոր դաշտեր ձևավորել:

Սա պետականաշինության ընթացք է, որին մեր բնակչությունը սովոր չէ: Սակայն այս ընթացքում է որոշվում, թե ինչպիսի պետության մոդել է ցանկալի ժողովրդի համար: Ապրիլի 5-ին ժողովուրդը կընտրի ինչպիսի սահմաններ է ցանկանում դնել իշխանության առաջ։

Հովսեփ ԲԱԲԱՅԱՆ

 

Լրահոս
Իշխանությունը թքած ունի դրսում մնացած ՀՀ քաղաքացիների վրա. հանցավոր անգործության տխուր հետևանքները. Նարեկ Սամսոնյան Արցախում առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. նոր մեկուսացվածներ ևս չկան․ ԱՆ Մի օր արթնացանք ու իմացանք, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը ոչնչացրել է հայկական քաղավիացիան. Միհրան Հակոբյան Իսպանիայում կորոնավիրուսից մահացության 24-ժամյա նվազագույն ցուցանիշն է գրանցվել երրորդ օրն անընդմեջ. CNN Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը հայտարարություն է տարածել Տաթևիկ Ռևազյանի ստորագրությամբ այս փաստաթուղթը մեկ ամսից Եվրոպայում կունենա ներկայումս մեծ պահանջարկ վայելող թղթի արժեք AC19 հավելվածն այլևս չի գործելու․ ՀՀ պարետ Մոսկվայում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 536 նոր դեպք է գրանցվել. «ՌԻԱ Նովոստի» Ցավալի է, որ անտեր քաղաքացիների պես վեր ենք ընկած էստեղ, երբ կարող էինք օգնել Հայրենիքին էս ծանր օրերին Ձեռնարկում են հնարավորագույն միջոցները ստեղծված բարդագույն իրավիճակում ապահովելու քաղաքացիների վերադարձը Հայաստան. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով մահվան 2-րդ դեպքն է գրանցվել. «PIA.ge» Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է Հենց հիմա հայտարարեք, որ կարատինը տևելու է առնվազն մինչև մայիսի 1-ը. Արման Սաղաթելյան Մեր քաղաքացիներին Հայրենիք վերադարձրեք.դա ձեր պարտավորությունն է, հպարտ իշխանություններ. Հրանտ Մելիք-Շահնազարյան Ծաղկազարդ․ Տիրոջ հաղթական մուտքը Երուսաղեմ Աշխարհում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը գերազանցել է 1.2 միլիոնը. Worldometers Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և 3 մարզերում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 5 Ունե՞նք արդյոք 2019 թ. նոյեմբեր-դեկտեմբեր և 2020 թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում թոքաբորբից գրանցված մահերի թիվը. Զաքար Խոջաբաղյան Արդյո՞ք այս պարտադրված մեկուսացումը ներքին կատարսիսի վերջին շանսն է. Արմեն Աշոտյան EASA-ի կողմից բարձր գնահատված պետական ինստիտուտ են ստացել ու երկու տարում ոչնչացրել այն. Հրանտ Մելիք-Շահնազարյան Հայաստանի քաղավիացիայի շուրջ սեղծված իրավիճակի ու պաշտոնական մանիպուլյացիաների մասին Իրանում կորոնայի դեմ պայքարում վարակված և մահացած բժիշկները համարվելու են նահատակներ Նոր խստացումներ՝ վարորդական վկայական ստանալու համար Իտալիայում Covid-19-իվ մահացածների թիվը գերազանցել է 15 000-ը. ТАСС Կորոնավիրուսը սնանկացնում է աշխարհը Ահա այսպես շուրջ երկու տարի է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ստում ու ստում է. Միհրան Հակոբյան Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել կորոնավիրուսի թեմայով 30 000 դրամ ստացող նպաստառուն ի վիճակի՞ է վճարել 45 000 դրամ տան վարձ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Բոլորս հասկանում ենք, որ սա բավականին բարդ խնդիր է լուծելու համար. Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Վերակենդանացման բաժանմունքներում կորոնավիրուսով վարակված 25 պացիենտ կա Ինչով է տարբերվում կորոնավիրուսը գրիպից Մեր թիվ մեկ բորտը Եվրոպա կարանալու ա թռնի՞, թե երկրի ղեկավարը եզներին լծած ֆայտոնով ա գնալու Բրյուսել. Արմեն Մինասյան Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացի է մահացել Դեսպանատունը պարզաբանում է՝ ինչպես են ընտրվել Մոսկվա-Երևան չվերթի ուղևորները Վթարի է ենթարկվել կորոնավիրուսով վարակված 3 քաղաքացու տեղափոխող շտապօգնության մեքենան «Այստեղ խայտառակ վիճակ է». 500-ից ավելի հայ մնացել են ՌԴ-ում և չեն կարողանում վերադառնալ Հայաստան (Լուսանկարներ) Այս ապաշնորհ պաշտոնյաները Նիկոլ Փաշինյանի դեմ ամենածավալուն ցուցմունքներ տվողներն են լինելու. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Օդի ջերմաստիճանը կբարձրանա, հետո կրկին կիջնի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan