Սպառողական վարկերը 2019-ին աճել են 32 %-ով. մեր հասարակությունը գնալով ավելի է աղքատանում. Սուրեն Պարսյան

Սպառողական վարկերը 2019-ին աճել են 32 %-ով. մեր հասարակությունը գնալով ավելի է աղքատանում. Սուրեն Պարսյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 7-ին իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի մեջ ժամկետանց վարկերի կշիռը նախորդ տարվա ընթացքում նվազել է և կազմել ռեկորդային ցածր՝ 0.85%. «Այս դինամիկան վկայում է Հայաստանի բանկային համակարգի կայունության ամրապնդման և մեր հայրենակիցների վճարունակության մակարդակի բարձրացման մասին»:

Այսօր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը պնդել էր, որ Նիկոլ Փաշինյանը բանկերի կողմից տրամադրված վարկերի մեջ ժամկետանց վարկերի ցուցանիշի մասով իրականացրել է հերթական մանիպուլյացիան։

«Ցավալի է մտածել, որ այդ մանիպուլյացիայի մաս է կազմում նաև ՀՀ կենտրոնական բանկը, որը վստահաբար, տեղյակ է ժամկետանց վարկերի իրական ծավալի մասին, քանի որ ենթադրում եմ՝ թվերը իրենք են ներկայացրել։ Բանկիրները գիտեն, որ ժամկետանց վարկերը 270 օր անց դուրս են գրվում հաշվեկշռից և արդյունքում՝ արտացոլված չեն այս ցուցանիշում։ Պատկերավոր ասած՝ նոյեմբեր ամսվա 260 օր ժամկետանց վարկը դեկտեմբերին արդեն «ժամկետանց» չէ։ Իսկ իրականում ժամկետանց վարկերի ծավալը գրեթե տասն անգամ ավելի է, քան նշված է վարչապետի գրառման մեջ»,- ավելի վաղ «Ֆեյսբուքի» իր էջում գրառել էր Մանե Թանդիլյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում